«Մեր աշխատասենյակ մտան երկու անձ, բռնություն կիրառելու սպառնալիքով մեկուսացրեցին մեզ մեր աշխատասենյակում, ստիպեցին հանձնել մեր կողմից օգտագործվող բջջային հեռախոսները, զրկեցին մեզ համակարգիչներից օգտվելու հնարավորությունից, մեզ անակնկալի բերելով, ստիպեցին ստորագրել ինչ-որ փաստաթղթեր, նույնիսկ, երբ մենք համաձայն չէինք, դրանց բովանդակության հետ: Ստիպեցին մնալ մեկուսացված մեր աշխատասենյակում համարյա երկու ժամ: Ապա շարունակելով իրենց հանցավոր գործողությունները`սպառնալիքով հայտնեցին, թե դա կատարում են մեր անվտանգությունից ելնելով: Նրանք արգելելով շփվել որեւէ մեկի հետ, ստիպեցին լքել Կապան քաղաքը»:
Ոստիկանության Կապանի քննչական բաժնի քննիչ Մհեր Հովհաննիսյանը նախապատրաստում է նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար:
Քրեական գործը վերաբերելու է «Դինո Գոլդ Մայնինգ»-ի ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Էնտոնի Ֆալլետասին, նրա տիկնոջը` Ֆարիդա Ֆարիտովնային:
Երկուսն էլ ԱՄՆ քաղաքացիներ են:
Մեր տեղեկություններով, մինչ իրավապահ մարմիններին դիմելը, վերոնշյալ անձինք երեք անգամ դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին: Ըստ երեւույթին, մի զորեղ ձեռք տեղ չի հասցրել նամակները, դրա համար էլ մինչ օրս դրանք մնացել են անպատասխան:
Մինչդեռ խոսքը նրանց ազատությունից, ազատ տեղաշարժվելու իրավունքից զրկելու, նրանց ձեռնարկատիրական գործունեությանը տիրանալու մասին էր:
Մեր տեղեկություններով, քննչական բաժնին հայտնի են այն անձանց անունները, որոնց մասին ահազանգել են իրենց տուժող համարող տնօրենն ու նրա կինը:
Կարդացեք նաև
«Նրանք ստիպեցին շտապ հավաքել մեր ժամանակավոր բնակության վայրից որոշակի հագուստ, PRADO մակնիշի ավտոմեքենայով, մեր կամքին հակառակ, առանց կանգառների տեղափոխեցին Երեւան: Մեզ արգելեցին կատարվածի մասին հայտնել Հայաստանի իրավապահ մարմիններին, ասացին՝ ավիատոմսերն արդեն ամրագրված են, եւ պետք է լքենք Հայաստանի տարածքը»,-հայտնել են ընկերության աշխատակիցները:
Այս գործով ուշագրավ մանրամասները կարդացեք առաջիկայում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Եւ վերջն ալ կոչ կ`ընենք որ մարդիկ գան ներդրում ընեն մեր “ժողովրդավար” Հայաստանում !!!
այդ չի նշանակեր որ օտարները հրեշտակներ են` քաւ լիցի , բայց կայ օրինաւոր ճամբայ որեւէ
հարց լուծելու։ Այս ստալինեան երեւոյթներէն երբ պիտի ձերբազատուինք ?
Վերջապես խոսվեց այս հանցագործության մասին: Հուսով եմ, որ իրավապահ մարմիները ամենայն լրջությամբ և խորությամբ քննության կառնեն և կբացահայտեն կատարվածը: Զարմանալի է, որ այսքան ժամանակ որևէ մեկին չի հետաքրքրել որտեղ են գտնվում այս պատմության զոհերը և ինչու այդպես հանելուկային անհետացան: Թերևս վերջին հույսը մամուլի միջոցով ճշմարտության բացահայտումն էր. ուրեմն ի գործ, եկեք բոլորս միասին բացահայտենք այս հանցագործության մանրամասները.
Պատոմւթյան զոհ, ձեռք եք առնում, ինչ գիտեք դուք Ֆալլետաների մասին, թե ինչ են արել և ինչ կարող էին անել ւ հիմա շատ հեշտ է անմեղ ձևանալ և իրենց զոհի տեղ դնել, եթե իրականությունը չգիտեք ավելի լավ է մեկնաբանություններ չգրեք և թյուր կարծիք էլ չստեղծվի:
Ինչ ստալինյան ռեժիմ, ինչ է մասին խոսքը, խնդրում եմ մի ծիծաղեցրեք ամպագորգոռ բառերով, ավելի լավ է փորձեք իրականությունը պարզել: