Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարություն Գյումրիում. ըստ շրջանառվող լուրերի՝ խանդի հողի վրա

Հուլիս 17,2013 20:42

Երեկ՝ հուլիսի 16-ին Գյումրու ոստիկանության Մուշի բաժին “Գյումրի բժշկական կենտրոն”-ից հաղորդում է ստացվել այն մասին , որ նույն օրը շտապբուժօգնության մեքենայով կենտրոն են տեղափոխվել Անտառավան 4 թաղամասի 11 Ա շենքի 12 բնակարանի բնակիչներ Արփինե Էդգարի Չաքմիշյանը եւ Անիչկա Լեւուշի Չաքմիշյանը: Վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 23:00-ի սահմաններում իր որդին՝ Արթուր Աշոտի Չաքմիշյանը, տանը՝ վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է իրեն եւ հարսին՝ պատճառելով վնասվածք: Դեպքով զբաղվում է Շիրակի մարզի քննչական բաժինը:

Այս մասին «ՑԱՅԳ»ի հարցմանն ի պատասխան նշել է Շիրակի մարզային ոստիկանության հերթապահ բաժնի պատասխանատուն: Շրջանառվող լուրերի համաձայն վիճաբանությունը ծագել է խանդի հողի վրա: Առիթ հանդիսացել է սոցիալական կայքով շփումը: Նշենք, որ 1985 թվականին ծնված Արփինե Չաքմիշյանի մոտ եղել է որովայնի առաջնային պատի, պարանոցի շրջանի, ձախ վերին ծայրանդամի բազմաթիվ կտրված-ծակված վերքեր, արտաքին արյունահոսության: Ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: Վիրահատվել է եւ գտնվում Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031