Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրում եմ, որովհետև խոսել չեմ կարողանում». առաջին մրցանակակիր

Հուլիս 17,2013 20:11

Այսօր Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում տեղի ունեցավ «Համազգային հայ կրթական և մշակութային միության» «Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և մրցանակների արժանացած դրամատիկական ստեղծագործությունների հեղինակների պարգևատրման արարողությունը:

_MG_4616

Մրցանակաբաշխության թեման ազգային և համամարդկային արժեքների, անհատի ինքնության, մեր ժամանակի հերոսի փնտրտուքն էր, որին իրենց մասնակցությունն էին ունեցել հեղինակներ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից։ Ըստ մրցույթի կանոների, ընդունվել են միայն չտպագրված, չբեմադրված կամ չհրապարակված աշխատանքներ՝ առանց ժանրային սահմանափակման, արևելահայերեն և արևմտահայերեն, շուրջ 51 աշխատանքներ:

_MG_4621

Ժյուրիի անդամ, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանի փոխանցմամբ`մրցանակաբաշխության նպատակն է՝ նպաստել ժամանակակից հայ թատերգության զարգացմանը, ստեղծագործող նոր անունների, թատերգության ժամանակակից ուղղությունների բացահայտմանը, հայ թատերարվեստի լավագույն ավանդույթների շարունակականության ապահովմանը, ինչպես նաև աջակցել նոր պիեսների բեմադրությանը։

_MG_4637

Յոթ հոգուց բաղկացած ժյուրիի անդամներն առաջին փուլում ընտրել են այն 12 լավագույն պիեսները, որոնք պետք է ընդգրկվեն ժողովածուում, ինչպես նաև «Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխությունը նախատեսել էր երեք մրցանակ՝ 1-ին տեղ՝ 1.000.000 դրամ, որին արժանացավ Գուրգեն Խանջյանը` «Արտավազդ- Շիդար» պիեսի համար, 2-րդ տեղ՝ 800.000 դրամ Սամվել Խալաթյանի «Գնացքի երկու տոմս», 3-րդ տեղ՝ 600.000 դրամ` Արմեն Ճգնավորյանի «Աստվածային կատակերգություն»-ը, եւ եւս 2 խրախուսական պարգև` 200.000-ական դրամի չափով արժանացան՝ Հրաչ Բեգլարյանի «Ես, Մանվելը, համակարգիչը» եւ Նուշիկ Ղազարյանի «Վաճառականներ» պիեսները:

Լիլիթ Գալստյանի խոսքով` ներկայացված պիեսներից գրեթե յուրաքանչյուր երկրորդը արցախյան ազատամարտի կամ արտագաղթի մասին էր, որն իրեն չցավեցնել չէր կարող, հավելելով, որ առաջին մրցանակի արժանացած պիեսը կբեմադրվի Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ եւ եւս երկու պիես Մշակույթի նախարարության աջակցությամբ:

_MG_4618

Առաջին մրցանակակիր Գուրգեն Խանջյանն անգամ չօգտվեց իրեն հասնելիք խոսելաժամանակից, միայն ասաց. «Ես եթե խոսել կարողանայի, չէի գրի: Գրում եմ, որովհետև խոսել չեմ կարողանում»,-ասաց մրցանակակիրը:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031