Անկարան չի պատրաստավում Թուրքիայի տարածքից անգամ մեկ քար տալ ինչ-որ մեկին, ու ովքեր Թուրքիային տարածքային պահանջներ են ներկայացնում, արդյունքում՝ նրանք են տուժում նման դիրքորոշումից, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խոսքերը, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է դրամական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվի հրաշքով պահպանված եկեղեցիներին ու եկեղեցուն պատկանած հողերը, իսկ Հայաստանը պետք է հետ ստանա կորցրած հողերը: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
«Նույնիսկ դրա վերաբերյալ միտքն աբսուրդ է: Եթե մենք խաղաղ Կովկաս ենք ուզում, ապա ամեն երկիր պետք է իմանա իր սահմանները: Հակառակ դեպքում կտուժեն նրանք, որոնք պահանջներ կունենան իրենց հարևաններից», – ասել է Դավութօղլուն հուլիսի 17-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ