Լրահոս
Օրվա լրահոսը

The Atlantic. Իլհամ Ալիեւի որդու օֆշորային ընկերությունը

Հուլիս 17,2013 19:37

Մի ընտանիք կառավարում է կովկասյան ազգերի մի մեծ կտոր: «Ատլանտիկ» հանդեսում գրում է լրագրող Մայքլ Ուայզը:

«Երբ Հեյդար Ալիեւը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որդին, ընդամենը 11 տարեկան էր, Ջումեիրահ ծովափում գնել է 44 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատուն՝ Դուբայում կառուցված արհեստական կղզիախմբով, որտեղ հանգստանալու են գնում Բրտանիայի ֆուտբոլիստները եւ Ռուսաստանի կաշառված հարկային մարմինները: «Վաշինգտոն փոտի» լրագրող Էնդրյու Հիգինսի խոսքերով, որն այս պատմությունը բացահայտել էր 2010թ., Ադրբեջանի շարքային քաղաքացին պետք է 10.000 տարի աշխատի, որպեսզի 44 միլիոն դոլար վաստակի:

Սակայն պատանի Հեյդարը ընտանիքի միակ անդամը չէ, որը ներգրավված է Պարսից ծոցում անշարժ գույքի ձեռքբերման խարդախություններում: Նրա մեծ քույրերը՝ Լեյլան եւ Արզուն, նույնպես գրանցված են Դուբայի հողատարածքային վարչության ռեգիստրում: Ալիեւի երեք երեխաները միասին 75 միլիոն դոլարի անշարժ գույք ունեն Դուբայում, ինչն անշուշտ տպավորրիչ է, հաշվի առնելով, որ նրանց հոր տարեկան եկամուտը պաշտոնական տվյալներով կազմում է 228 000 դոլար»:

Ուայզը գրում է, որ հիմնվելով կորպորատիվ փաստաթղթերի վրա, որ իր մոտ է հայտնվել, այժմ 15-ամյա Հեյդարը, որն իր համար զբաղմունք է գտել բանկային համակարգում: Այդ փաստաթղթերը ցույց են տալիս, որ երիտասարդ Հեյդարին է պատկանում օֆշորային գոտում գրանցված մի ընկերություն, որը կառավարում է Ադրբեջանում ռուսական ՎՏԲ բանկի մասնաճյուղի գրեթե կեսը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031