Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի արձագանքը՝ Անահիտ Բախշյանի հայտարարությանը

Հուլիս 17,2013 19:28

Երևան քաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի կողմից հրավիրված ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետին ուղղված գրությունների առնչությամբ արված հայտարարության վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված Երևան քաղաքի ավագանու անդամների գրավոր հարցերին պատասխանելու պարտականությունը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ դրվել է աշխատակազմի կազմակերպական վարչության պետի վրա:

Ըստ այդմ, տիկին Անահիտ Բախշյանի կողմից ուղարկված բոլոր գրություններին Երևանի քաղաքապետի լիազորված անձի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետի կողմից Երևանի քաղաքապետի անունից տրվել են սպառիչ պատասխաններ և պատշաճ կերպով հանձնվել են դիմողին:

 

Երևանի ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031