Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը

Հուլիս 17,2013 18:57

Ռուսաստանի հայերի միությունը ցավում է Ռուսաստանում խոշոր ավտովթարի արդյունքում 18 մարդու մահվան համար, ցավակցում նրանց ընտանիքներին, մեղձավորներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին զոհվածների և վիրավորների ընտանիքներին, ինչպես դա մշտապես իրականացվել է ՌՀՄ կողմից աղետների և դժբախտ պատահարների դեպքում:

Ինչպես արդեն ՀՀ լրատվամիջոցներին տեղեկացվել էր,  Ռուսաստանի հայերի միությունը ավտովթարի պատճառ դարձած վարորդի գործի կապակցությամբ մի շարք քայլեր է ձեռնարկել, այդ թվում՝ հանդիպել է շահագրգիռ անձանց, պետական համակարգի և իրավապահ մարմինների ներկայացուցիչների, բեռնատար մեքենայի սեփականատեր ընկերության պատասխանատուների, ավտովթարից տուժածների, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների հետ, նպատակ հետապնդելով նվազեցնել թեժացած կրքերը, կանխել դրանք ազգամիջյան հարաբերությունների հարթություն տեղափոխելու փորձերը:

Ռուսաստանի հայերի միության իրավաբանական ծառայությունը առաջին իսկ օրվանից գտնվում է աշխատանքային շփումների մեջ ՌԴ քնչական և դատական մարմինների և գործող դատապաշտպանների խմբի հետ, այն հաշվով, որպեսզի դատական գործընթացը անցկացվի ՌԴ օրենքների տառին և ոգուն համապատասխան, պահպանելով ՌԴ օրենսդրության պահանջները, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային նորմերն ու մարդկային արժանապատվության սկզբունքները:

 

Ռուսաստանի հայերի միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031