Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծրագիր փոքր եւ միջին ձեռնարկությունների համար

Հուլիս 17,2013 18:08

Հուլիսի 17-ին ԱՄՆ ՄԶԳ-ն պաշտոնապես մեկնարկեց նոր քառամյա «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» (FED) ծրագիրը, որն ուղղված է Հայաստանում ֆինանսական միջնորդության ընդլայնմանն ու հետագա զարգացմանը:

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանը , Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, ինչպես նաև Հայաստանի ֆինանսական ոլորտի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն նախ հաջողություն մաղթեց համատեղ գործակցությանը, այնուհետեւ հայտնեց, որ ծրագրի ֆինանսավորման համար չորս տարվա ընթացքում կտրամադրվի 3 մլն 700 հազար դոլար: «Հաճելի է այսօր գտնվել այստեղ մեր գործընկերների հետ միասին մեկնարկելու ծրագիր` հանուն տնտեսական զարգացման: Այս ծրագրի նպատակն է տրամադրել ավելի բազմազան ֆինանսական գործիքներ, որոնք կնվազեցնեն ներդրումային եւ վարկավորման խնդիրները, որի արդյունքում փոքր բիզնեսը` հատկապես մարզերում, ավելի հեշտությամբ կձեւավորվի»,- իր խոսքում նշեց Քարեն Հիլիարդը:

Այնուհետեւ նշեց, որ այս ծրագրով կփորձեն բարելավել ֆինանսական ոլորտի կայունությունը եւ անվտանգությունը` հզորացնելով կապիտալի շուկան:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանն էլ (լուսանկարում) իր ելույթում նշեց, որ թեժ քննարկումների արդյունքում են եկել համաձայնության: «Այժմ մենք շատ սերտ համագործակցում ենք USID-ի հետ տարբեր ծրագրերով եւ, կարծես թե, դրանք բոլորն էլ միմյանց հետ փոխկապված են ու միմյանց լրացնում են: Այս ծրագիրը նույնպես էական կապ ունի այն ծրագրերի հետ, որոնքը նախատեսել է էկոնոմիկայի նախարարությունը եւ հաստատել է կառավարությունը` մասնավորապես իրական հատվածի համար ֆինանսական դիֆուրսների հասանելիության ծրագիրը, որը դեռ քննարկման փուլում է»,- հայտնեց նա:

Ինչպես նշեց. «Մենք այս ծրագրի մրա` որպես էկոնոմիկայի նախարարություն այլ տեսանկյունից ենք նայում, թե ինչ նոր գործիքներ, մեխանիզմներ կարող ենք առաջարկել: Այն, որ իրական հատվածը կայանա ավելի էժան, եւ երկարաժամկետ գործիքներ ստանա ֆինանսական շուկայում»:

Համաժողովում ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, ով շատ կարեւորեց ծրագրի այն հատվածը, որն ուղղված է մարզերին: «Պետք է ասեմ, որ երկար տարիների համագործակցության փորձ է կուտակվել ԱՄՆ ՄԶԳ հետ: «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» այս ծրագիրն ուղղված է փոքր եւ միջին ձեռնարկությունների համար դասական միջոցների հասանելիությունն ավելի մատչելի եւ հասանելի դարձնելուն»,- իր խոսքն ավարտեց Սեյրան Սարգսյանը:

Նշենք նաև, որ մոտակա տարիների ընթացքում ծրագիրը կաշխատի Հայաստանի ողջ տարածքում, ներառյալ գյուղական վայրերը: Ծրագիրը կհամագործակցի ՀՀ կառավարության, մասնավորապես՝ ֆինանսների , էկոնոմիկայի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և Կենտրոնական բանկի հետ:

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031