Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյայի գործով իշխանություններից ակնկալում են հստակ նոտա, որ ձեռառնոցի չլինի

Հուլիս 17,2013 18:16

Այսօր ՌԴ դեսպանատան մոտ դեսպանի համար բերված հատուկ նվերը` ծաղկավոր կանացի խալաթը հանդիսավոր արարողությամբ ՌԴ դեսպանատան մոտ կախելուց հետո «Հայազնի» անդամները հայտարարեցին, որ եթե այդ խալաթը համարվում է պաշտոնական հագուստ Ռուսաստանում, ուրեմն  մեր կողմից թող ընդունեն այդ նվերը: «Հայազնի» անդամները ափսոսանք հայտնեցին, որ ցավոք, չեն կարող ողջ դեսպանատան աշխատակիցներին այդ ծաղկավոր խալաթով ապահովել, ուստի պետք է բավարարվեն այդ նմուշով:

Հիշեցնենք, որ «Հայազնը» բողոքի ակցիա էր կազմակերպել ՌԴ դեսպանատան մոտ` պահանջելով արդարացում եւ արժանապատիվ  վերաբերմունք  18 մարդու մահվան պատճառ դարձած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հանդեպ:

«Հայազնի» անդամ Արսեն Սարգսյանի խոսքերով` «Այն, որ ՀՀ իշխանությունները համապատասխան արձագանք չեն տվել, հաստատ մեղավոր են»: Հարցին` Դուք ի՞նչ եք ակնկալում իշխանություններից` նա պատասխանեց. «Հստակ նոտա, որ այսպես ձեռառնոցի չլինի»:

Մեր  հարցին կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է անեն` հարաբերությունները խզե՞ն ռազմավարական գործընկերոջ հետ` նա պատասխանեց. «Ռազմավարական դաշնակից ասվածը մի քիչ հարաբերական է: Իրենք պետք է մի հատ բացատրեն, թե ինչ է ռազմավարական դաշնակիցը, որովհետեւ ռազմավարական դաշնակիցը զենք չէր վաճառի Ադրբեջանին: Այնպես չի, որ ռազմավարական դաշնակից է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031