Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայազնի» անդամ. «Հայ դատախազը լինելու է առավել ագրեսիվ` Հրաչյայի նկատմամբ» (Տեսանյութ)

Հուլիս 17,2013 17:55

Այսօր «Հայազնի» անդամները ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք պահանջում էին արդարացնել եւ արժանապատիվ վերաբերվել հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, որը ՌԴ-ում 18 մարդու մահվան պատճառ էր դարձել:

«Հայազնի» անդամ Արմեն Հովհաննիսյանի խոսքերով` «Մենք մինչեւ վերջին վայրկյանը ՀՀ քաղաքացու, մեր հայրենակցի կողքին ենք լինելու: Հետեւելու ենք, որ նրա իրավունքները դույզն-ինչ չոտնահարվեն, հետեւելու ենք, որպեսզի դատավարությունը լինի հնարավորինս առավելագույն արդար, լինի արդար վճիռ: Իհարկե, Աստված չտա, բայց եթե անգամ վճիռը կապված լինի ազատազրկման հետ, պետք է հետամուտ լինել, որ նա գա Հայաստան եւ պատիժը կրի Հայաստանում: Հետո, իհարկե Հայաստանի իշխանությունները կարող են այլ որոշում էլ կայացնել: Չի կարելի մարդուն, որը մարդասպան չէ, ահաբեկիչ չէ, բռնաբարող չէ, մոլագար չէ, մարդուն, որը սխալ հանգամանքների զոհն է, թույլ տալ, որպեսզի նախ իրեն որպես անհատ տրորեն, հետո տրորեն իրեն որպես հայ եւ դա օգտագործեն որպես առիթ` հակահայկական ցեղապաշտական տրամադրությունները հրահրելու ՌԴ-ում:

Այն, որ գործը վարում է դատախազ, որը ազգության հայ է, Արմեն Հովհաննիսյանի համոզմամբ, միտումնավոր են արել. «Չեմ կարծում, որ Ռուսաստանում 3, 4 կամ 5 հայ դատախազներ լինեն: Այն մեղադրանքները, որ հնչելու են մեր հայրենակցի նկատմամբ, մեզ կարող են միշտ օրինակ բերել, ասել` բայց չէ՞ որ դատախազն էլ էր հայ: Այդ « յան» ազգանունով հայրենակիցները, որոնց մեկ-մեկ մեզ մոտ ուղարկում են, որպեսզի մեզ դասեր տան, մենք  շատ լավ հասկանում ենք նրանց հայկականության գինն էլ, հայ լինելու հանգամանքն էլ: Ես համոզված եմ, որ այդ տիկինը` Գրիգորյանը, լինելու է առավել ագրեսիվ` Հրաչյայի նկատմամբ, որպեսզի ապացուցի, որ նա անաչառ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031