Ջոսելին Վայզը հիշում է իր տատի պատրաստած հայկական ուտելիքները, որոնք համարվում էին անհայտ և տարօրինակ: Գրում է «Բոստոն գլոբ» լրատվականը:
«Դրանց հետ նաև ուրիշ լեզու էր կապված», – ասում է 50-ամյա Վայզը՝ Սթոունհեմ քաղաքի «Miss Fork» (տիկին պատառաքաղ) սննդամթերքի մատակարար ընկերության խոհարարը և տերը, – «Այն ժամանակ հայկական ուտելիքը գյուղական էր համարվում»:
Վայզի մորական կողմի նախնիները Հայաստանից գաղթել են 1900-ականների սկզբներին: Նրանք ծանոթացել են ԱՄՆ-ում ու ամուսնացել: Պապը՝ Բադրիկ Զուլալյանը ավարտել էր Տաֆտ համալսարանն ու դարձել ճարտարապետ: Իսկ տատը՝ Էլմոն Զուլուլյանը շարունակում էր ավանդական կերակուրներ պատրաստել, որոնք էլ այժմ մատակարարում է Վայզի ընկերությունը:
Նա հիշում է, թե ինչպես էր իր տատը համեմունքների մեջ դնում գառան միսը, հետո տղամարդիկ երկաթյա շշերը մտցնում էին մսի մեջ ու խորովում բաց կրակի վրա. «Ուտելիքներից դա միակ բանն էր, որ իմ պապն ու իր ընկերները սարքում էին», – ասում է Վայզը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ