«Մեծ սաղավարտի» մրցաշարերին հնգյակի տիտղոսակիր շվեյցարուհի Մարթինա Հինգիսը որոշել է վերադառնալ մեծ սպորտ:
Նա հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Կարլսբադում հանդես է գալու կանանց զուգախաղերում` ընկերակցելով սլովակ Դանիելա Հանտուկովային: «Անհամբերությամբ եմ սպասում այդ օրվան: Հիշում եմ` ինչպես այստեղ հաղթական դուբլ արեցի 1997 թվականին եւ երկու տարի հետո հաղթեցի մենախաղերում: Կարլսբադի մրցաշարը միշտ էլ ինձ համար ամենասիրելիներից է եղել», – Հինգիսի խոսքերը մեջբերել է մրցաշարի պաշտոնական կայքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ