Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարձավճարի բարձրացումը ընդունելության դիմորդների քանակի հետ որևէ առնչություն չունի».Գ. Մելիքյան

Հուլիս 17,2013 17:41

 Հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, գործել է 36 քննական կենտրոն: «Հունիսի 1-20-ն երկու փուլով ընթացան ընդունելության քննությունները: Առաջին փուլում հիմնականում ներառված էին դիմորդների մեծամասնությունը, որոնք այս տարվա շրջանավարտներ էին, իսկ երկրորդ փուլում մասնակցում էին բանակից զորացրվածները, օտարազգի դիմորդները, միջին մասնագիտական գծով ավարտածները և առաջին փուլում հարգելի պատճառներով քննություններին չմասնակցած դիմորդները:

«Այս տարի երկրորդ փուլում մասնակիցների թիվը մոտ 600-ի էր հասնում, իսկ, ընդհանուր առմամբ ընդունելության քննություններին մասնակցել է մոտ 15000 դիմորդ: Ընդհանուր միասնական քննություններին մասնակցել է թվով 13000 դիմորդ, որոնց մոտ 10%-ն ընդունվել է անվճար ուսուցման: Կա նաև հատուկ թափուր տեղերի համար նախատեսված լրացուցիչ քննությունների փուլ, որի արդյունքում այս թվերը կարող են փոփոխվել: Այս պահի դրությամբ լրացուցիչ անվճար ուսուցման տեղերը 1300-ն են: Այս տարի 97 անվճար տեղ հատկացվել է նաև հաշմանդամություն ունեցող, միջազգային օլիմպիադաներին մասնակցած ու զոհված զինծառայողների երեխաներ հանդիսացող դիմորդներին»,-այսօր այս մասին Բուհերի ընդունելության միասնական եւ կենտրոնացված քննությունների ամփոփման ընթացքում «Ելակետ» մամուլի ակումբում ասաց Գնահատման եւ Թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գագիկ Մելիքյանը, հավելելով, որ այս տարի վճարովի հիմունքներով ուսուցում կստանա 9095 դիմորդ` տարբեր բուհերում, իսկ չընդունված դիմորդների թիվը հասնում է մոտ 2500-ի:

Ըստ բանախոսի`ամենից շատ դիմում հայտեր գրանցել են ԵՊՀ` 4050 դիմորդ, Տնտեսագիտական համալսարանը`1289 դիմորդ, Մանկավարժականը`1171 եւ ԵՊՃՀ-ն` 1152 դիմորդ: Թափուր տեղեր չեն եղել միայն Տնտեսագիտական եւ Բժշկական համալսարաններում:

Մելիքյանի խոսքով` կան մասնագիտություններ, որոնց ընդունելության շեմը իջել է.« Հումանիտար մասնագիտությունների դեպքում ընդունելության շեմը մինչև չորս միավորով բարձրացել է: Անգլերենի լեզվի մասով եւս շեմը չորս միավորով բարձրացել է, մինչդեռ Ֆրանսերենի, իտալերենի, իսպաներենի և այլ օտար լեզուների դեպքում հետաքրքրությունը պակասել է և, հետևաբար, ընդունելության շեմն իջել է»:

Ըստ նրա`վարձավճարի բարձրացումը միանշանակ ծնողների եւ երեխաների համար լավ չէ, որն իրականացվում է բուհերի կողմից. «Իմ ցանկությունը և բոլորիս ցանկությունը բնականաբար կլիներ այն, որ բուհերում կրթություն իրականացվեր անվճար, սակայն սա ընդունելության դիմորդների քանակի հետ որևէ առնչություն չունի, քանի որ տասնհինգ հազար դիմում-հայտ եղել է նախքան վարձավճարի բարձրացումը»,-ասաց նա, նշելով, որ հուլիսի 25-ին կամփոփվեն մրցույթի թափուր տեղերի համար տրված դիմորդների արդյունքները:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031