Այսօր ՌԴ դեսպանատան մոտ դարձյալ բողոքի ակցիա էր կազմակերպվել` ի պաշտպանություն ՌԴ-ում 18 մարդու մահվան պատճառ դարձած վարորդ Հրաչյա Հարությունյանի:
Այս անգամ բողոքի ակցիայի կազմակերպիչը «Հայազն» կուսակցությունն էր: Ուշագրավ էր, որ ակցիայի շրջանակներում «Հայազնի» անդամները կանացի ծաղկավոր խալաթ էին իրենց հետ բերել` նվեր տալու ՌԴ դեսպանին: Սակայն դեսպանատան աշխատակիցները թույլ չտվեցին խալաթը հանձնել դեսպանին: Ոստիկանները փոխանցեցին, որ դեսպանատունը դիմացի մայթին ունի հայտարարությունների տեղ եւ խալաթը կարող են կախել այդ վահանակից: Կազմակերպիչներն այդպես էլ արեցին: Խալաթը կախեցին ուղիղ դեսպանատան առջեւ, կողքին էլ փակցրեցին Վլադիմիր Պուտինի նկարը` ծաղկավոր խալաթը հագին:
Կլինի՞ արդյոք խալաթը ՌԴ դեսպանի հագին, չափսը ճի՞շտ են ընտրել, թե չէ` «Հայազնի» անդամ Արսեն Սարգսյանն ասաց, որ ընտրել են ունիվերսալ խալաթ, որ չափսը համընկնի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Ստորացուցիչ իրավիճակի դեմ պետք է պայքարել հայրենիքում, քանի որ Զիմբաբվեում կարող ենք
ավելի ստորացուցիչ վիճակներում հայտնվել՝, եթե Ռուսաստանը արգելի մեր ժողովրդի միգրացիան: