Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Զոլյանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Հուլիս 17,2013 17:26
zolyzn

ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի ներկայացուցիչ Լիանա Գրիգորյանի բողոքը: Չի պատճառաբանվել, թե ինչու:

Aravot.am-ի հետ զրույցում Լիանա Գրիգորյանը ասաց, որ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը ամբողջությամբ մերժել էր Ս. Զոլյանի հայցը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեմ: Հիշեցնենք, որ նախկին ռեկտորը պահանջում էր անվավեր ճանաչել Կրթության եւ գիտության նախարարի 160-Ա, 173-Ա եւ անցյալ տարվա ապիլի 17-ի 58-Ա հրամանները՝ իրեն վերականգնել նախկին աշխատանքում եւ անցյալ տարվա ապրիլի 17-ից մինչ օրս հարկադիր պարապուրդի գումարը վճարել:

Ըստ Ս. Զոլյանի ներկայացուցչի, թե ընդհանուր իրավասության, թե վերաքննիչ դատարաններում խախտվել է արդար դատաքննության իրավունքը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարը հանդես է եկել իր լիազորությունների շրջանակից դուրս:

Զոլյանը մեկնել էր Ստրասբուրգ՝ որպես անկախ փորձագետ եւ նախարարի կողմից թույլատրվել էր մեկնումը: Ս. Զոլյանը նախարարի կողմից նկատողություններ էր ստացել, մինչ այդ էլ «ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի խախտմամբ, իրականացվել էին ստուգումներ : Ստուգումներն էլ վերաբերել էին 2007-2012թթ.-ին:

Նշենք, որ նախորդ դատական ատյաններում, նախարարությունը հակադարձել էր նախկին ռեկտորին, ասելով, թե Հայաստանի ոչ մի ռեկտորի վերապահված չէ իրականացնել արտաքին քաղաքականության որեւէ գործառույթ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031