Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի կարատեիստ թեկնածուի սպա որդուն ՊՆ-ն առեւանգե՞լ է (Տեսանյութ)

Հուլիս 17,2013 16:48

Տարոն Աբրահամյանը, որը ՀՀ նախագահի ընտրություններում, որպես թեկնածու էր առաջադրվել, սակայն պաշտոնապես չգրանցվեց որպես թեկնածու, Aravot.am-ի հետ զրույցում վրդովմունք հայտնեց, որ իր որդուն` Արսեն Աբրահամյանին «Արտաշատի զինկոմիսարիատն ուղղակի առեւանգել է ու տարել բանակ»:

Տարոն Աբրահամյանի խոսքերով, «բժշկական կոմիսիա անցնելու պատրվակով հրավիրել են ու տարել ուղղիղ Ջեբրայիլ»: Նա պատմեց, որ մի քանի օր շարունակ որդուց որեւէ տեղեկություն չեն ունեցել եւ միայն օրեր անց որդին կարողացել է զանգել հորը` ասելով, որ Ջեբրայիլի զորամասում է. «Դա ոչ այլ ինչ է, քան մարդու առեւանգում: Առանց ծանուցագրի, ջերմությունը վրան, առանց զգուշացնելու տարան: Որդիս Հայաստանում միակ հայ երիտասարդն է, որ 21 տարեկանում միջազգային հակաահաբեկչության սպայի կոչում է ստացել, ավագ լեյտենանտ է, Բուլղարական կոմանդոսի սպեցնազից է»:

Հունիսի 26-ին Տարոն Աբրահամյանը նամակ է գրել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չի ստացել. «Մեզ համար անպատվաբեր է այդպես փախցնելը, դա անելու բան չէր: Գերազանց ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի բակալավրիատը եւ մագիստրատուրան, Արսենը 2007-ից ընդգրկված է եղել ԿՈՄԱՆԴՈ հակաահաբեկչության եւ պահպանության հատուկ կուրսերում, անցել է ազգային եւ միջազգային սեմինարներ՝ ստանալով հատուկ որակավորում: Միջազգային անվտանգության ծառայություններ է մատուցել Հայաստանում եւ Եվրոպայում: Արսենին նշանակել են բուլղարական ԿՈՄԱՆԴՈՍ-ում ավագ լեյտենանտ: Արսեն Աբրահամյանի որակավորումը հաստատել է նաեւ Հնդկաստանի ԿՈՄԱՆԴՈ սեւ հովազների հատուկ մարզման ակադեմիան, եւ Չեխիայի հատուկ նշանակության Ֆ.Ո.Ր.Դ. ռազմական խմբի կողմից շնորհվել է գոյատեւման կուրս անցած ավագ լեյտենանտի վկայական»,-որդու կոչումները մեկ առ մեկ թվարկում է Տ. Աբրահամյանը:

Նա դիմել է նաեւ Հատուկ քննչական ծառայությանը, ոստիկանություն, ՀՀ նախագահին: Նրան վիրավորում է, որ այդքան պատրաստված տղային պաշտպանության նախարարությունը չի գնահատում եւ բանակ է զորակոչել որպես շարքային սպայի. «Առանց զինակոչի թուղթ տալու եւ առանց սպասելու ՊՆ նախարարի պատասխանին` զորակոչեցին բանակ որպես շարքային»:

Տ. Աբրահամյանի բողոքի մանրամասները` տեսանյութում

Նախագահի թեկնածուն համոզված է, որ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ իր` թեկնածությունը դնելուց ի վեր, ընտանիքի ու իր հետ պարբերաբար դժբախտ պատահարներ են պատահում. «Մեկ ավտոմեքենայիս ավտովթարը կազմակերպեցին, մեկ ավտոմեքենայիցս գողություն եղավ, սպորտային թիմիս հովանավորի փախուստը նույնպես պատահականություն չէր, հիմի էլ՝ որդուս նկատմամբ նման վերաբերմունքը»:

Պաշտպանության նախարարության հետ առայժմ չի հաջողվում կապ հաստատել, պատրաստ ենք տպագրել նաեւ ՊՆ-ի պարզաբանումները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արա says:

    շարքային սպա ???

  2. ՔԱՆԻ ԳՆՈՒՄ Է>>ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՌԱՎԵԼ Է ՍՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ,ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԻ>>ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԱՆՈՒՄ ԵՆ>>ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՀԱՆՑԱԽՄԲԵՐ,ՈՐՈՆՔ ՇՐՋԱՊԱՏԵԼ ԵՆ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՐԵՆՑ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐՈՎ,ԻՐԵՆՑ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐՈՎ ՈՒ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ>>ԱՆԱՐԽԻԱՅՈՎ>>>ԻՆՉ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ>>ԻՆՉ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ>>ԻՆՉ ՍԱՀՄԱՆԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ>……….>>>ԱՅՆ ԻՆՉ ԵՍ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՂԱ>>2006+_ԻՑ ՄԻՆՉ ՀԻՄԱ>>ԲԱԶՄԱԹԻՎ ԳՈՐԾԵՐՈՎ>>ՈՒ ՀԱՏԿԱՊԵՍ>>01.06_09.07__ՍԱ ՆՄԱՆ Է ՍԻՑԻԼԱԿԱ ՄԱՖԻԱՅԻ>>ՈՒ ՀԱՆՑԱԽՄԲԻ ԲԱՑԱՀԱՅՏ ՏԵՌՈՐԻ>>ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ>>ԱՐԴԵՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ Է ՍՏԵՂԾՎԵԼ>>ՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՊԱՅՔԱՐԻ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՅԴ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ ՀԵՌԱՑՆԵԼ ՈՒ ՊԱՏԺԵԼ………>>

  3. ԱՐՏԱՇԱՏԻ ԲԱՆԴԱՆ ՈՒՐ ՀԱՍԱՎ,ՈՐ ՆՈՒՅՆԻՍԿ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐԻ ՊՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ,Գ.ԶԻՆԿՈՄԻՆ,ՆԱԽԱԳԱՀԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԱՌ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ,ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԿՑԵԼ ԳՈՐԾԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԵՆԵՐԸ,ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ,ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԻ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ՈՒ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՈՒ ԱՐՍԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՄԲ,ԽԱԲԵՈՒԹՅԱՄԲ ՓԱՂՑՆՈՒՄ ԲԱՆԱԿ…………….ԴԱ ՑՈԻՅՑ Է ՏԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԽՏՈՂ ՔՐԵԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԱՆԴԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ……ՈՒ ԱՅՍ ԴԵՊՔՈՒՄ ՄԵՆՔ ԵՆՔ ՍՏԻՊՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԱԳ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԽՄԲՈՎ ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ>>ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ…………>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>

  4. *************************************************************************************************************
    <>>ԱՐՏԱՇԱՏԻ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏԻ ՀԱՆՑԱԽՄԲԻ ՈՒ ԶԻՆԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ -ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՊԱՅԻՑ,ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ՀՐԱՀԱՆԳԻՉԻՑ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԻ–ԶՈՐԱԿՈՉԵԼԸ ՀԱՄԱՀԱՎԱՍԱՐ Է ԱԶԳԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ,ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆ ԱԶԳԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ,ՈՐՈՆՑՈՎ 1.000.000-ՈՐ ՄԱՐԴԻԿ,ՀԱՏԿԱՊԵՍ ՄԱՐԶԱԿԱՆ,ԶԻՆՎՈՐԱԿԱՆ,ՀԱՏՈՒԿ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՍՏԱՆԸ ԱՌԱՎԵԼ ՀԱՄԲԱՎ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ….****************ՍԱ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՍՏԱՏՈԻՄ Է ԱՅՆ ՓԱՍՏԸ,ՈՐ ԵՐԿԻՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է ՄԻ ԽՈՒՄԲ ԱՆԱՍՆԱԿԱՆ ԲՆԱԶԴՈՎ…ՄՈԼԱԳԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ,ՈՐՈՆՔ ԱՌ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌՔԸ,ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՈՒ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ԱՌԵՎԱՆԳՈՒՄ -ՓԱԽՑՆՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿ,ԲԱՆԱԿՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ,ԶՈՀԵՐԻ ՊԱՏՃԱՌ ԴԱՌՆՈՒՄ,ՍԵՐՆԴԻ ՄԵՋ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՄԱՆՈՒՄ…..”ՈՒՍԱԴԻՐ ԿՐՈՂ ՈՐՈՆՇ ՄԱՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ….ՈՒ ՆՊԱՏԱԿ>>ՀԵՌԱՆԱԼ ԵՐԿՐԻՑ ԱՆՎԵՐԱԴԱՐՁ”””””””””””””””

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031