Լոնդոնի «Չելսին» ակնթարթորեն արձագանքել է Ուեյն Ռունիի եւ ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսի վեճին:
Անգլիական մամուլը տեղեկացնում է, որ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է հարձակվողի համար 80 միլիոն ֆունտ վճարել: Ռունիին առաջարկվում է հինգ տարվա պայմանագիր` տարեկան 10,4 միլիոն ֆունտ աշխատավարձով: Իսկ տրանսֆերից «Մանչեսթեր Յունայթեդին» բաժին կհասնի 28 միլիոն ֆունտ ստերլինգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ