Իսրայելի հայ համայնքը հայտնի լրագրողների և «Իսրայել» մրցանակի արժանացած Յաակով Ահիմեյրի համար հուլիսի 18-ին պատվո երեկո կկազմակերպի՝ հայ համայնքի մասին ռադիո և հեռուստատեսային լուրերում լուսաբանելու և Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար ջանքեր գործադրելու համար: Հայտնում է «Ջերուսալեմ փոստ» թերթը:
Թերթը գրում է, որ Իսրայելում շատ են փորձել լռության մատնել հայերի ողբերգության մասին բոլոր հիշատակումները, սակայն Ահիմեյրի պես լրագրողները երբեք չեն լռել:
Իսրայելցի լրագրող Յաակով Ահիմեյրը ծնվել է 1938թ.: 1960-ականներին աշխատել է «BBC»-ում: 1970-ականներից աշխատել «Kol Yisrael»-ում և Channel 1»-ում: Նա նաև բազմաթիվ հոդվածներ է հրապարակել Իսրայելի առաջատար «Maariv» և Israel HaYom»-ում, որտեղ նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցերին (աղբյուրը՝ Wikipedia):
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ