«Ազատություն» ռադիոկայան. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ գնդապետ, զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր գրավոր դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով պատասխանել, թե արդյո՞ք վերջինիս տեղակալի՝ զինդատախազ Գևորգ Կոստանյանի հրապարակային հայտարարությունները հանդիսանում են գլխավոր դատախազության պաշտոնական տեսակետը:
«Եվ միաժամանակ խնդրել եմ հայտնել, թե արդյոք զինդատախազը ունի նման լիազորություններ՝ մամուլում ներկայացնելու գործի հետ կապված մանրամասներ», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց փաստաբանը՝ շարունակելով․ – «Սկսած հունիսի 5-ից զինդատախազը բազմաթիվ հարցազրույցներ է տվել և մի շարք մեկնաբանություններ է իրեն թույլ տվել: Ընդ որում՝ այդ հայտարարությունների մի զգալի մասը՝ Բուդաղյանների դեմ, և բոլորն անխտիր՝ միակողմանի»:
Գևորգ Կոստանյանը, հիշեցնենք, Ավետիք Բուդաղյանի սպանությունից մի քանի օր անց հայտարարել էր, թե Սուրիկ Խաչատրյանի տան վրա զինված հարձակում է եղել: Նաև ասել էր, թե Սուրիկ Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել: Բուդաղյանները, մինչդեռ, կտրականապես հերքում են այս պնդումները:
Զինվորական դատախազի նշված և մի շարք այլ հայտարարությունների կապակցությամբ Հայկ Ալումյանը վկայակոչեց դրույթներ, որոնք սահմանում են պաշտոնատար անձանց գործունեությունը․ – «Սահմանադրությամբ և օրենքով ես չեմ տեսել, որ զինդատախազը իրավասու լինի Դատախազության անունից այսպիսի պարզաբանումներ տալ»:
Կարդացեք նաև
Անուշ Մարտիրոսյան
Այս զինդատախազը, ողջ տարածաշրջանի ժողովուրդների անարդարությունների մարմնացումն է: