Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրոպական հանձնաժողովը հատկացրել է 157,724 եվրո Հայաստանի Արմավիրի մարզի՝ կարկտահարությունից տուժածների աջակցությանը

Հուլիս 17,2013 16:27

Հայաuտանի Հանրապետության Արմավիրի մարզում 2013 թ.-ի մայիսի 12-ից 17-ին տեղած կարկտահարությունը գրեթե ամբողջովին վնասել է մարզի գյուղերի մեծ մասի բերքը: Կարկտահարությունը վնաս է հասցրել 46 գյուղերի և 12.800 տնտեսությունների՝ ամբողջովին վնասելով 14 գյուղերի 7.131 տնտեսությունների բերքը:

Եվրոպական հանձնաժողովի տրամադրած աջակցությունը կազմում է 157,724 եվրո, որի շրջանակներում շուրջ 4000 տուժածներ կստանան սնունդ և հիգիենայի հիմնական միջոցներ: Օգնությունը կտրամադրվի Հայկական Կարմիր խաչի ընկերության միջոցով՝ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների Միջազգային ֆեդերացիայի մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամի կողմից:

Հիմնական տեղեկություններ

Եվրոպական հանձնաժողովը ստորագրել է համաձայնագիր Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի կազմակերպությունների միջազգային ֆեդերացիայի Մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամին (ՄՕԱՀ) մարդասիրական նպատակներով 3 մլն. եվրո նվիրատվություն տրամադրելու վերաբերյալ: Մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամը ֆինանսական օգնություն է տրամադրամուն փոքր ծավալի աղետների դեպքում, որոնք չենք ունենում համաշխարհային արձագանք:
Մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամը հիմնադրվել է 1985թ.-ին` միջազգային դոնոր կազմակերպությունների ներդրումներով:

Աղետներին անհապաղ ֆինանսականֆինանսավկան օգնություն անհրաժեշտության դեպքում Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների ազգային կազմակերպությունը դիմում է Մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամին: Փոքրածավալ աղետների օգնության համար Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների ազգային կազմակերպությունը դրամաշնորհ է տրամադրում հիմնադրամից, որը կարող է համալրվել դոնորների կողմից:

Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների և Եվրոպական հանձնաժողովի միջև նվիրատվություն տրամադրելու մասին համաձայնագիրը հնարավորություն է տալիս վերջինին ընդհանուրը մինչև 3 միլիոն եվրոյով լրացնել հիմնադրամի նախապես համաձայնեցված՝հումանիտար օգնություն տրամադրելու մանդատին համահունչ ծախսերը:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում

Մամուլի և տեղեկատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031