Լրահոս
Օրվա լրահոսը

Բրուցելոզի դեպքեր Կոտայքի մարզում

Հուլիս 17,2013 16:24

 ՀՀ Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի բնակչության շրջանում վերջին օրերին արձանագրվել է բրուցելոզի 7 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են, ստանում են համապատասխան բուժում, ունեն առողջացման դրական տեղաշարժ։ Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:

Իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում հիվանդության դեպքեր են արձանագրվել նաև հարակից համայնքներում` Ջրվեժում, Գառնիում, Կապուտանում` 1-ական, իսկ Զառ համայնքում` 2 դեպք:

Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են համապատասխան միջոցառումներ`

• հիվանդների օջախներում կատարվել են համաճարակաբանական հետազոտություններ,

• պարզաբանվել են հնարավոր աղբյուր և փոխանցման ուղի հանդիսացող բոլոր գործոնները,

• հիվանդների վաղաժամ հայտնաբերման ուղղությամբ իրականացվել են բակային համակցեր,

• ինչպես հիվանդների, այնպես էլ վերջիններիս տան անդամների նկատմամբ կազմակերպվել են լաբորատոր հետազոտություններ,

• բնակչության շրջանում տարվել է առողջ ապրելակերպի քարոզչություն, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և այլն:

Ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների և համայնքների ղեկավարների հետ համագործակցված աշխատանքներ են իրականացվում հիվանդ կենդանիների հայտնաբերման և մեկուսացման ուղղությամբ:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031