Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վիճակագրական տվյալներ` ունիվերսիադային Հայաստանի հավաքականների մասնակցությունից

Հուլիս 17,2013 16:04

Հայաստանը ունիվերսիադայի ոչ պաշտոնական թիմային հաշվարկում 162 երկրների մեջ զբաղեցրեց 32-րդ տեղը, իսկ նվաճած մեդալների ընդհանուր քանակով` 28-րդը:

Հայաստանը 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում նվաճեց 1 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե մեդալ: Ոսկե մեդալների հաշվարկով մեր հանրապետությունը զբաղեցրեց 32-րդ տեղը:

Նվաճած մեդալների ընդհանուր քանակի հաշվարկով 162 երկրների մեջ Հայաստանը 10 մեդալով 28-րդն է:

Կազանում ունիվերսիադայի մեդալ նվաճել է 70 երկիր:

Հայաստանը ուսանողական խաղերում ներկայացված էր 42 մարզիկով:

Հայաստանի ուսանող մարզիկները մասնակցեցին տասը մարզաձեւերի. հունահռոմեական ըմբշամարտ, բռնցքամարտ, ազատ ըմբշամարտ, շախմատ, սամբո, ձյուդո, ծանրամարտ, գոտիներով ըմբշամարտ, լող, աթլետիկա:

Ուսանողական խաղերում Հայաստանը մեդալ ունեցավ չորս մարզաձեւերից` ըմբշամարտ, սամբո, բռնցքամարտ, շախմատ:

Ըստ առանձին մարզաձեւերի թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականների զբաղեցրած տեղերը.

9. Ըմբշամարտ, ազատ եւ հունահռոմեական, չորս մեդալ` 3 արծաթ, 1 բրոնզ:

5. Սամբո, երեք մեդալ` 1 ոսկի, 2 բրոնզ:

6. Բռնցքամարտ, երկու մեդալ` 1 արծաթ, 1 բրոնզ

2. Շախմատ, տղաներ, անհատական` 1 արծաթ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031