Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանական թանգարանն իր սրահի «Հնագույն Թուրքիա» անվանումը փոխել է նոր «Անատոլիա, Ուրարտու» անվամբ

Հուլիս 17,2013 15:25

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունը տեղեկացնում է հետևյալը.

ԵՀՄՖ նախագահությունը, և անձամբ ֆորումի նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը, իրենց շնորհակալության խոսքն են ուղղել Լոնդոնի « British Museum»-ի տնօրինությանը՝ ԵՀՄՖ-ի նամակին պատասխանելու և բողոքին արձագանքելու կապակցությամբ: <<British Museum>>-ի ղեկավարությունը, արձագանքելով ԵՀՄՖ-ի՝ իրեն ուղղված բողոքներին, փոխել է Բրիտանական թանգարանի # 54 սրահի «Հնագույն Թուրքիա» անվանումը նոր «Անատոլիա, Ուրարտու» անվամբ: Այս անվանումը ԵՀՄՖ-ն համարում է համեմատաբար ընդունելի, չնայած իդեալական տարբերակը կլիներ «Հայկական լեռնաշխարհ, Ուրարտու» անվանումը: ԵՀՄՖ-ն կշարունակի բանակցությունները Բրիտանական թանգարանի մասնագետների հետ կա՛մ առանձին սրահ՝ «Հնագույն Հայաստան, Ուրարտու» վերնագրով ստեղծելու, և կա՛մ «Հայկական լեռնաշխարհ, Ուրարտու» սրահը վերանվանելու կապակցությամբ:

ԵՀՄՖ-ն միառժամանակ իր գոհունակությունը և շնորհակալությունն է հայտնում բոլոր այն անձանց և կազմակերպություններին, որոնք սրտացավ վերաբերմունք ցուցաբերեցին ԵՀՄՖ-ի կողմից զանգվածաբար սկսած այս պայքարին, և հատկապես նրանց, ովքեր կոնկրետ մասնակցություն ունեցան, մասնավորապես խոսքը «Վերականգնենք պատմական ճշմարտությունը Լոնդոնի Բրիտանական թանգարանում» ֆեյսբուքյան խմբի անդամների և կազմակերպիչ Գայանե Գևորգյանի սրտացավ մասնակցության, ինչպես նաև ստորագրահավաքի կազմակերպիչների և ստորագրահավաքի բոլոր մասնակիցների մասին է: Միառժանական ԵՀՄՖ-ի նախագահությունը իր տարակուսանքն է հայտնում պետական այն կազմակերպությունների պահվածքի շուրջ, որոնք կոչված են պետության ֆինանսավորումը վայելելու դիմաց նաև իրենց պարտականությունները կատարելու, սակայն ծիծաղելիության աստիճանի պասիվություն ցուցաբերեցին և կողքից հետևեցին մեր պայքարին: Մասնավորապես վրդովմունք է առաջացնում Մշակույթի նախարարության և Պատմության Ինստիտուտի ղեկավարության ոչ ակտիվ կեցվածքը: Ինչևէ մենք տոնում ենք փոքրիկ հաղթանակ, և հայտարարում, որ համանման պայքար մղելու ենք բոլոր այն միջազգային կեղծարարների դեմ, որոնք գիտակցորեն կամ անգիտակից թերացել են Հայոց Պատմությունը և մշակույթը ներկայացնելիս: Համոզված ենք, որ և՛ մեզ հետ համագործակցող հասարակական կազմակերպությունները, և՛ մեր ֆեյսբուքյան գործընկերները զենքը վայր չեն դնի, և առավել ոգևորությամբ կշարունակեն մեր համագործակցությունը հանուն մեր Ազգի անհավատալի մեծ և ծավալուն մշակույթի ու պատմության պահպանմանը և քարոզչությանը:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031