Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական կողմից ակնհայտ բիրտ ճնշում է նկատվում». Սամվել Մարտիրոսյանը` հայ վարորդի հետ կապված դեպքի մասին

Հուլիս 17,2013 15:15

«Հայ-ռուսական հարաբերություններն այս պահին ակնհայտորեն գոնե հասարակական կարծիքի մակարդակում վատ վիճակում են: Սա պարբերաբար վատացել է, իսկ վերջին հարվածը ՌԴ-ի կողմից զենքի վաճառքն էր Ադրբեջանին: Միաժամանակ ծավալվեցին նաև ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի խոսակցությունները: Իսկ այս հարցում ՌԴ-ի կողից ճնշում է գործադրվում ՀՀ-ի նկատմամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում այս համատեքստում դիտարկեց հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ կապված՝ ՌԴ-ում տեղի ունեցած խոշոր ավտովթարն ու դրան հաջորդած իրադարձությունները  մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա նշեց, որ ՌԴ-ում ինչ- որ վերնախավի ներկայացուցիչներ այս փաստը օգտագործում են նեղ քաղաքական, քարոզչական խնդիրներ լուծելու համար:

Հետաքրքրվեցինք` այս առումով արդյոք հայկական կողմից ճի՞շտ տեղեկատվական քաղաքականություն է տարվում: Ս. Մարտիրոսյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ մեզ պետք է սուր, ադեկվատ քաղաքագիտական, ռազմական, հասարակական մտքի լուսաբանում: ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, ով ասես դա մեկնաբանում է` որպես փորձագետ: Այդ ամեն ինչը սխալ պատկերացումներ է ստեղծում, տրամադրություններ առաջացնում: Դրա մասին պիտի փորձագետները խոսեն, որ հասարակությունը ադեկվատ տպավորություն ստանա: Ռուսական կողմից ակնհայտ բիրտ ճնշում է նկատվում, մեզ մոտ էլ փորձագիտական դաշտն է լղոզված. գյուղատնտեսության մասնագետը կարող է տանկերի մասին կարծիք հայտնել: Սա բերում է նրան, որ ոչ առողջ տրամադրություններ են ստեղծվում: Կամ օրինակ` Հրաչյա Հարությունյանի որդու մահվան հարցի լուսաբանումը. սկզբում ասում էին, որ տղան բանակում է զոհվել, հետո ասացին, թե` զորակոչից հետո: Այս մանրուքները սխալ տպավորություն են ստեղծում: Պետք է ստույգ և ճշտված ինֆորմացիա ներկայացնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031