Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՀ-ը երկրորդ անգամ մերժում է «Դան» միությանը` չճանաչելով ամսագիրը գիտական

Հուլիս 17,2013 15:08

2010 թվականին Հայաստանում ստեղծվեց առաջին մասնագիտացված դեղագործական գիտապրակտիկ, լիցենզավորված գիտական ամսագիր` «Ֆարմա», որը տպվում է 6 ամիսը 1 անգամ: Հանդեսը ոգևորությամբ ընդունվեց դեղագործական ոլորտի և գիտական աշխարհի կողմից: Հոդվածների հեղինակները քիմիայի, կենսաբանության կարկառուն ներկայացուցիչներ են: Ամսագրի նպատակն այն է, որ աշխարհին Հայաստանը ներկայանա գիտական ներուժով: Այսպես է ներկայացնում ամսագիրը «Դան» միության նախագահ Սամվել Զաքարյանը, որն այսօր` հուլիսի 17-ին, «Նոյան Տապան» լրատվական կենտրոնում լրագրողներին իր բողոքն էր հայտնում:

Samvel ZakaryanԴեռևս 2013 թվականի փետրվար ամսվանից սկսած՝ «Դան» միությունը դիմում է ներկայացրել ՀՀ ԲՈՀ –ին, որպեսզի «Ֆարմա» ամսագիրը ընդգրկվի գիտական ամսագրերի ցուցակում:

Սամվել Զաքարյանը փաստում է և ներկայացնում դիմումի օրինակը, որ ԲՈՀ-ը մերժել է, պատասխանելով. «Քննարկման արդյունքում «Ֆարմա» գիտագործնական ամսագիրը չի ընդգրկվել նշված ցուցակում, քանի որ այն առավելապես ունի գործնական, գովազդային նշանակություն և հրատարակվում է ընդամենը մեկ տարի»:

Բանախոսը ներկայացրեց նաև ԲՈՀ-ի պահանջները, որտեղ ոչինչ ասված չէր գովազդի մասին. «Իսկ դիմում ուղարկելու ժամանակ ամսագիրը արդեն տպագրվում էր 1 տարի 6 ամիս»:

«Դան» միության նախագահը պատասխան դիմում է գրում, և խնդրում քննարկել ԲՈՀ-ի նիստում, այս անգամ վերջինս պատճառաբանում է, որ նպատակահարմար չի գտնում ընդգրկելու գիտական ամսագրերի ցուցակում և կան էթիկայի նորմեր, որոնք խախտված են: Իսկ Ս. Զաքարյանը վստահեցնում է, որ քննարկում տեղի չի ունեցել:

Սամվել Զաքարյանի մտահոգությունն այն է, որ ԲՈՀ-ը կոնկրետ փաստեր չի ներկայացնում. «Եթե ասեն, կոնկրետ սա է սխալ, այս հոդվածը չի համապատասխանում` կհասկանամ: Անգամ արհամարհում են զանգերս: Երբեմն ինձ պատասխանում է Լիլիթ Արզումանյանը` ԲՈՀ-ի տնօրենի պաշտոնակատարը»:

Իսկ վերջում հաստատում է, որ ամսագրի բոլոր հոդվածները գիտական են, ու համապատասխանում են միջազգային չափանիշներին:

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031