Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան չպետք է միջամտի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին. Էդուարդ Շարմազանով

Հուլիս 17,2013 14:59

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հուլիսի 17-ին ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսին, մասնավորապես, հայտարարել է, թե Թուրքիան միշտ սատարել է ու կսատարի Ադրբեջանին եւ պատրաստ է նպաստելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Այս առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.

«Թուրքիայի արտգործնախարարն այսօրվա հայտարարությամբ վերահաստատեց, որ իր պետությունը հանդես է գալիս ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդրի ոչ թե արդարացի, այլ ադրբեջանամետ լուծման օգտին:

Ուստի, եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, ապա պետք է կատարի մեկ պարզ քայլ` չխառնվի եւ չմիջամտի կարգավորման գործընթացին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    Թուրքիան փակ պահելով սահմանները արդեն շատ վաղուց խառնված է հակամարտության կարգավորմանը, քեզ էլ թվում է որ Թուքիան սպասում էր տեսներ դու ինչ կարծիքի ես, նոր որոշեր խառնվեր թե չէ: Իսկ ինչի չեք պատասխանում, Դավիթօղլու արած հայտարարությանը երբ շատ հստակ մեր պետությանը «չափներս ճանաչելու» կոչ արեց: Ինձ թվում է թէ երևի «չափներտ ճանաչել» եք:
    Հ. Գ.
    Ի միջայլոց պարոն Շարմազանով մեր երկրում 10 րոպեն ինչքան է տևում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031