Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մարաշի բաժանմունքի ծառայողները Չարենցի փողոցի թիվ 151 հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Նարեկ Պ.-ին: Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ հունիս ամսվա ընթացքում իր մոտ եղած մուտքի դռան բանալիով չորս անգամ բացել է Չարենցի փողոցում գտնվող առանձնատներից մեկի դուռը և հափշտակել 200 ԱՄՆ դոլար, 200 Եվրո, 55.000 դրամ, ոսկյա զարդեր և արծաթյա մետաղադրամներ:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Գողունը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն