Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդմիշտ՝ ձեր Մարիա Դիվանյան

Հուլիս 17,2013 13:57

Հայկական բալետային արվեստի երախտավորներ, անվանի մենապարողներ Հովհաննես Դիվանյանի եւ Ելենա Պավլիդիի դուստրը՝ Ազգային օպերային թատրոնի մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ  Մարիա Դիվանյանը երեկ Էգինայի դերապարով հանդես եկավ Յուրի Գրիգորովիչի խորեոգրաֆիայով Ա. Խաչատրյանի  «Սպարտակ» բալետային ներկայացման մեջ, որը նվիրված էր Մարիայի բեմական-ստեղծագործական գործունեության 20-ամյակին: Անվանի մենապարուհին զբաղված է թատրոնի խաղացանկային բոլոր ներկայացումներում, հյուրախաղերով էլ հանդես է եկել արտերկրյա բազմաթիվ բեմերում:

Երեկ նրա Էգինան, ինչպես միշտ,  փայլեց իր հմայքով ու բալետային արտիստին բնորոշ պլաստիկայով, ինչը այս պարուհու դեպքում անակնկալ չէր հանդիսատեսի համար: Ներկայացման ավարտից հետո հանդիսատեսին հուզող հարցն էլ, այն է՝ դեռեւս ինչքա՞ն ենք հմայվելու Մարիայի արվեստով, «Առավոտն» ուղղեց  պարուհուն: Ստացանք հետեւյալ կարճ պատասխանը. «Եղել ու մնալու եմ ընդմիշտ՝ ձեր Մարիա Դիվանյան»:

Ս. Դ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031