Հուլիսի 11-ին Մեծավան գյուղի մի բնակչուհի ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում էր տվել, որ մուտքի դուռը կոտրելով՝ հոր` Պրիվոլնոյե գյուղում գտնվող տնից գողացել են մոտ 600.000-800.000 դրամ:
Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է 1987 թ. ծնված Գուրամ Խ.-ն, որի տան խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 720.000 դրամ:
Գուրամ Խ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն