Հուլիսի 13-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «աջ ուսահոդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել 1989 թ. ծնված Հրաչ Ս.-ն՝ հայտնելով, որ վնասվածքը ստացել է իրենց տան մուտքի աստիճաններից ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է աշխատավայրում՝ 1992 թ. ծնված Արմեն Խ.-ի հետ վիճաբանության ժամանակ, վերջինիս կողմից գաղտնի փականով դանակով հարվածելու հետևանքով:
Հրաչ Ս.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն