Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

National Geographic. Իրաքցի հայ քահանան մտահոգ է՝ Թուրքիան կփակի՞ ջրի ճանապարհը

Հուլիս 17,2013 12:57

Ցեղասպանությունից փախչելով՝ 1923թ. հայերը եկեղեցի կառուցեցին Թուրքիայի սահմանին մոտ քրդական Զախո քաղաքում: Գրում է «Նեյշընըլ Ջեոգրաֆիկը» Իրաքի ազգային փոքրամասնությունների մասին նյութում:

Զախոյի գետը՝ Փոքր Խաբուրը, Թուրքիայից է ծագում: Արթուն Խալաթյան քահանան լսել է Տիգրիս հոսանքին հակառակ պատնեշ կառուցելու մասին ու հույս ունի, որ նման բան չեն անի Փոքր Խաբուրի հետ:

«Մենք չենք ուզում լինել մի իրավիճակում, որտեղ գետերը ցամաքում են, որովհետև հայերն իրենց պատմության ընթացքում բազմաթիվ անգամ են փախստական դարձել, ու ես չեմ ուզում, որ մենք կրկին թափառական դառնանք», – ասում է քահանան:

Խալաթյանն ասում է, որ ցեղասպանությունից հետո հայերը ամեն ինչ կարող են սպասել թուրքերից, բայց և հավատում է. «Նրանք պետք է մարդկային վերաբերվեն այլ ազգերի նկատմամբ ու ոչ թե փակեն նրանց ջրի ճանապարհը»:

Հայերը, եզդիները, մանդեիները ազգային և կրոնական համայնքների օրինակներ են, որոնք ապահով ապաստան են գտել այս փոքր շրջանում, գրում է հանդեսը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031