«Ադրբեջանը իր գնած նոր զենքով իր ժողովրդի համար շոու է սարքել, եւ ընտրությունից-ընտրություն նրանք այդ քայլին են դիմում՝ ցույց տալու համար, որ Հայաստանից ուժեղ են»,- այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց «Մեծն Տիգրան» գնդի հրամանատար, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը, որի խոսքով`պատերազմը չլինող բան է:
Նա հանդես եկավ առաջարկությամբ. «Թող մեր օլիգարխներն էլ հավաքվեն, իրենք էլ տենց մի բան անեն: Կոչ եմ անում, որ օլիգարխները ՊՆ-ի հետ համագործակցեն, փող ներդնեն: Չէ որ մեծ գումարներ ունեն: Ճիշտ է ես նրանց փողերը չեմ հաշվում, բայց նրանք անընդհատ եկեղեցիներ են սարքում: Իսկ ժողովուրդը դրա կարիքը չունի, մենք եկեղեցիներ ունենք, թող գնան այնտեղ աղոթեն: Իսկ այդ փողերով բանակը զինեն»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ