Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն դրական է արձագանքել կամավորական ջոկատ ստեղծելու «Հայազնի» նախաձեռնությանը

Հուլիս 17,2013 11:41

Այսօր «Ուրբաթ» ակումբում կամավորական ջոկատի հրամանատար, «Հայազն» կուսակցության անդամ Արտավազդ Սարուխանյանը, «Մեծն Տիգրան» գնդի հրամանատար, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը եւ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Հայկ Ղազարյանը խոսեցին «Արցախյան անավարտ պատերազմի վերսկսման հավանականության եւ կամավորական ջոկատներ կազմավորելու անհրաժեշտության» թեմայով»:

Ղազարյանը նշեց, թե իրենք օրերս հայտարարություն են տարածել, այն մասին, որ այսօրվանից պետք է նախապատրաստվել պատերազմի հավանական վերսկսմանը, առաջարկելով կազմավորել կամավորական ջոկատներ, եւ դիմել են ՊՆ-ին իրենց աջակցելու համար: Նա նաեւ տեղեկացրեց, որ այդ առիթով «Հայազնը» եւս հավաքագրում է իր անդամ երիտասարդներին:

Սարուխանյանի խոսքով` մենք պետք է խաղաղ վիճակում պատրաստ լինենք պատերազմի, քանի որ մեր հակառակորդն արդեն նախապատրաստվում է: «Նրանք հայտարարություններ են անում, կոնկրետ գործողություններ, այսինքն` գնում են զենք, որը պետք է կիրառվի: Կամավորների հավաքագրումից հետո լինելու են մարտական պարապմունքներ, այսինքն` անելու ենք այնպես, որ ոչ միայն բանակը, այլեւ հասարակությունը պատրաստ լինի: Պաշտպանության նախարարությունը դրական է արձագանքել մեր առաջարկին, ընթացքում կերեւա թե ինչով կօգնեն մեզ: Սա մեր կուսակցության նախաձեռնությունն է, մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել»,-ավելացրեց նա:

Առաքելյանն էլ հավելեց. «Ողջունում եւ հպարտանում եմ, որ նման երիտասարդներ ունենք: Մեզնից ինչ պահանջվում է` կանենք: Մեր ազգը միշտ պատերազմի մեջ է եղել: Տա աստված, որ նման բան էլ չլինի: Թող իրենք պատրաստվեն, դա իրենց օգուտն է: Ես հիանում եմ այս երիտասարդներով, բայց ափսոս, որ նրանք քիչ են»:

Բանախոսները տեղեկացրեցին, որ կամավորական ջոկատ ընդգրկվելու համար տարիքային սահմանափակում չկա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԿՈՊ says:

    Կամավորական ջոկատներ անհրաժեշտ է ստեղծել: Լավ է որ տարիքային սահմանափակում չի լինելու:
    Առաջարկում եմ տարանջատում մտցնել Բանակի եվ կամավորական ջոկատների` ԱՇԽԱՀԱԶՈՐԻ միջեվ:
    Սկզբունքային եմ համարում ջոկատների ստեղծում իրագործել տասնապետերի, հիսնապետերի, հարյուրապետերի, հազարապետերի սկզբունքով: Դրա կարիքը կա, որպեսզի ապագայում չունենանք անգրագետ, հղփացած գեներալներ, իրենց լավ եվ ավելի շատ վատ կողմերով…
    Ըստ ինձ զինվորական կոչումերի համար պարտադիր է զինվորական կրթությունը . . .

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031