Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդ «ռեյդի» ընթացքում Գասպարյան Վովան պիտի արդեն Վարդանիկի կոշիկներն էլ առգրավի

Հուլիս 17,2013 11:32

Լրատվամիջոցների համաձայն, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատական նիստից հետո Վարդան Ղուկասյանը ծեծել է մեղադրյալի հորը։

«ՉԻ» – Փաստորեն Լիսկայի «ռեաբիլիտացիան» կարգին ոգեւորել է Վարդանիկին։ Ինչպես հայտնի է, հայտնի միջադեպից հետո Լիսկան շաբաթներ շարունակ ընդհատակ էր անցել, բայց հետո Սերժ Սարգսյանը նրա հետ խորհրդակցեց Սյունիքի հաջորդ մարզպետի նշանակման հարցով, եւ երկու օր չանցած՝ Լիսկայի եղբորորդին ծեծկռտուք սարքեց Գորիսում։ Իսկ Վարդանիկն, ահա, անձամբ է ակտիվացել։ Երեւի որոշել է, որ եթե մինչեւ հիմա ազատության մեջ է՝ ուրեմն դժվար ժամանակներն անցել են, եւ ինքը կարող է հիշեցնել իր մասին։

Ի դեպ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարծենում էր, թե Գյումրիում կրիմինալի հարցերը լուծել է, ու ահագին էլ զենք է հավաքել։ Զենքի «մոմենտով» գուցեեւ ճիշտ է ասում, համենայն դեպս՝ երեկվա դեպքերից հետո ծեծվողի հագուստի վրա կոշիկների հետքեր են եղել։ Այնպես որ՝ հաջորդ «ռեյդի» ընթացքում Գասպարյան Վովան պիտի արդեն Վարդանիկի կոշիկներն էլ առգրավի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031