Հատված ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք վերաբերվում, որ ՀՀ քաղաքացուն ՌԴ դատարան են բերում կանացի ծաղկավոր խալաթով։
– Նման երեւույթներին ավելի կանխորոշիչ ձեւով վերաբերվում է մեր ժողովուրդը։ Մեզ համար դա անընդունելի երետւյթ է: Իհարկե, բավական զոհեր են եղել, դա մեծ ցավ է, ցավ է ընդհանրապես ոչ միայն Ռուսաստանի համար, այլ նաեւ բոլոր նորմալ մարդկանց համար։ Բայց մարդու ինքնասիրությունը, արժանապատվությունը ոտնահարելը… դրանից դաժան
հանցանք չկա։ Իմիջիայլոց, անընդհատ խոսակցություններ են գնում՝ պետությունը չարձագանքեց եւ այլն, ես կարծում եմ, մենք էլ պիտի համբերենք մի քիչ, մինչեւ հետաքննության ավարտը, որպեսզի հասկանանք՝ խնդիրն ինչումն է, որպեսզի մեր գնահատականները ավելի ազդու եւ հավասարակշռված լինեն։
Կարդացեք նաև
– Այսինքն, այս պահին պետությունը որեւէ ձեւով չի՞ միջամտելու այդ խայտառակությանը։
– Իշխանությունը այս պահին էլ է միջամտում, փորձում է նախեւառաջ գործառույթներ իրականացնել։ Համենայնդեպս, անկախ նրանից, թե հանցանքի բարդությունը ինչքան է, դա հանդուրժել չի կարելի ցանկացած քաղաքացու հանդեպ։ Մեգ համար դա բավականին կոշտ քննադատության ենթակա է։
– Չեք կարծո՞ւմ, որ մեր իշխանությունն է մեղավոր, որ այդ մարդը գնացել է դրսում աշխատանք գտնելու՝ իր մահացած տղայի շիրմաքարը դնելու համար։
– Ընկճված մտքեր չեմ կարծում, որ պիտի արտահայտել, մարդիկ իրենց իրավունքները կարող են իրականացնել ցանկացած տեղում եւ մեղադրանքները անպայման ուղղել իշխանություններին կամ Հայաստանի պետությանը, ճիշտ չեմ համարում։
– Նախընտրական քարոզչության ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե 150 հազար դրամ աշխատավարձով բազմաթիվ աշխատատեղեր կան, մարդիկ չեն ուզում գնալ աշխատել, այնինչ, իրականում դա այդպես չէ եւ
սովորական շարքային քաղաքացին մի շիրմաքար դնելու գումար չի կարողանում վաստակել մեր երկրում եւ գնում է…
– Նայած քաղաքացին ինչ շիրմաքար է ուզում, դա էլ պիտի նայվի։ Խնդիրն այնպիսին չէ, որ մենք պիտի առիթը օգտագործենք, քաղաքական շահարկման ենթարկենք ողբերգական իրավիճակները։ Մենք ընդամենը պիտի կարողանանք պաշտպանել մեր քաղաքացուն։ Ցանկությունները միշտ էլ,
հասարակությանն էլ, բոլորինն էլ, էլ ավելի առաջ են ընկնում, քան հնարավորությունները։ Այդպես է աշխարհը կառուցված եւ այդպես էլ ընթանում է։ Այսօր մեկնաբանել, որ եթե հանկարծ այստեղ մարդը աշխատանք ունենար կամ իշխանությունները շիրմաքարի փողը տային, դեպքը տեղի չէր ունենա, այդպես եթե սկսենք, կգնանք, կհասնենք Նոյի առասպելից նորից կգանք:
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում