«Շիրակ կենտրոնը» բազմիցս է անդրադարձել Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցների ապրելակերպին: Նրանց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում օգնում են հարևանները:
Միայնակ տարեցներից շատերի տնակները վաղուց շարքից դուրս են եկել և իրենք պարզապես ի վիճակի չեն գոնե մասնակի նորոգել կացարանները:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները աջակցություն ցուցաբերելու և տեսանյութ պատրաստելու նպատակով, այսօր այցելեցին Գյումրու Մանուշյան փողոցի հարակից տարածքի տնակային ավանի բնակիչ, բնակարան ստանալու իրավունքից զրկված Դոլորես Մանուկյանին:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: