Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոսիա 1»-ի թողարկումները ուղիղ համեմատական են Կրեմլում տիրող տրամադրությունների հետ

Հուլիս 17,2013 10:45

Արդեն երկու օր է, Ռուսաստանի իշխանությունների գիտությամբ եւ հրահանգով աննկարագրելի ծաղրի է ենթարկվում շաբաթ օրը ՌԴ-ում 18 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարի կիզակետում հայտնված Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, իսկ պաշտոնական Երեւանը լուռ է:

Այն, որ ՀՀ քաղաքացու նվաստացումը կատարվում է ՌԴ բարձրագույն իշխանության հրահանգով, ակնհայտ դարձավ երեկ, երբ Ռուսաստանի պետական՝ «Ռոսիա1» հեռուստաալիքի հիմնական լրատվական թողարկման «Վեստիի» ժամանակ ռեպորտաժ ցուցադրվեց ողբերգական ավտովթարի եւ Հրաչյա Հարությունյանի կալանավորման մասին։ Եվ եթե մինչեւ երեկ կարող էին թեկուզ չնչին կասկածներ լինել, որ նախորդ օրը ՀՀ քաղաքացուն խալաթով եւ չստերով դատարան տանելը ընդամենը հանգամանքների բերումով է եղել, ապա «Վեստիի» ռեպորտաժից հետո այդ կասկածներն իսպառ վերացան։

Ռեպորտաժի ընթացքում ասվեց և ցուցադրվեց ավելին, քան խալաթով կադրերն էին։ Նյութի հեղինակը, «Ռոսիա1»-ի առաջատար լրագրողներից մեկը՝ Օլգա Սկաբեեւան խոսելով ՀՀ քաղաքացու մասին, իրեն թույլ տվեց այնպիսի տոնայնություն եւ արտահայտություններ, որ չէին կարող հանգամանքների բերում կամ պատահականություն լինել։ «Հարությունյանը ոչ մի անգամ հայացքը չբարձրացրեց։ Նրա բառաչը (այդպես են ասում քննիչները) եւ առավոտյան ցուցմունք տալուց հրաժարվելը առողջական վիճակի հետ հաստատ կապ չունեն, դերասանություն են»,- ատելությամբ, քամահրանքով եւ զզվանքով լի տոնայնությամբ իր այս տեքստն էր կարդում ՌԴ պետական հեռուստաալիքի առաջատար լրագրողը։

Ով ով, բայց Հայաստանի իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ Բաղրամյան 26-ում նստողները շատ լավ գիտեն, որ «Ռոսիա 1»-ի թողարկումները ուղիղ համեմատական են Կրեմլում տիրող տրամադրությունների հետ եւ չի կարող նման աղմկոտ միջպետական եւ միջազգային նշանակության գործով ռեպորտաժ սփռվել առանց Կրեմլի գիտության եւ համաձայնության։ Դա նույնն է, թե «Հայլուրով» ռեպորտաժ հեռարձակվի առանց Բաղրամյան 26-ի գիտության։

Եվ ո՞րն էր Կրեմլի վարքագծին ՀՀ իշխանությունների արձագանքը, ոչինչ։ Համենայնդեպս, պաշտոնապես ոչինչ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031