Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա իմ թոռանը Սերժ Սարգսյա՞նն է պահելու» (Տեսանյութ)

Հուլիս 17,2013 10:34

Երեկ Արտաշատ քաղաքում հանդիպեցինք Անահիտ Բաղդասարյանին. նա երբ իմացավ ՝լրագրող ենք, արագ քայլերով մոտեցավ  եւ արտասվելով սկսեց իր դարդը պատմել ու օգնություն խնդրել կառավարությունից: Տիկնոջ 3-ամյա թոռնիկը՝ Ռոբերտը, ծանր հիվանդ է, նրան բուժման համար ուղեգրել են Օշականում բուժվելու, սակայն ինչպես տիկինը վստահեցրեց, դա անիմաստ է, երեխայի փրկության համար ավելի լուրջ հաստատություն է անհրաժեշտ. «Թոռանս Գերմանիա տանելու համար հաշվեհամար էինք բացել, բայց ընդամենը 18 հազար դրամ հավաքվեց, էդ փողով ի՞նչ անեի»:

Թոռնիկի հիվանդությունը տիկին Անահիտի միակ դժբախտությունը չէ: Նրա որդին՝ Ռուդիկ Բաղդասարյանը վերջերս է դատապարտվել: Ինչպես տիկինը պատմեց՝ երեխայի բուժման նպատակով գումար հայթայթելու համար գողություն է կատարել եւ 3 տարով դատապարտվել: Դատավճիռն էլ, տիկին Անահիտը կարծում է արդարացի չէ, ուզում է վճռաբեկ դատարան դիմել, սակայն փաստաբան վարձելու գումար էլ չունի. «Ես քաղցկեղով հիվանդ եմ, հաշմանդամության կարգ ունեմ: 2 թոռ ունեմ, մեկը՝ 1.5 տարեկան, մյուսը՝ 3: Հերը Գորիսի բանտում է, հիվանդ է: Տարել են քցել են պադվալը, վիճակն ավելի է վատացել: Գոնե էրեխուս տեղափոխեն Երեւանի հիվանդանոց: Լավ մենք փող չունենք, բա էդ պաշտոնյանները խիղճ չունե՞ն: Անտեր տղա են տեսել, ինչքան գործ կար, սաղ սարքեցին գլխին: Նախկին միլպետի խանութն է թալանել, միլպետն էլ մադկանց ծեծել է տվել, ջարդով բերել է տվել ցուցմունք տալու, ասել է ՝թող գնա բերդում փտի: Դատավորն էլ նախկին միլպետի ընկերն ա: Հիմա ո՞վ է պահելու թոռաննս, Սերժ Սարգսյա՞նն է պահելու»:

Մանրամասն՝ տեսանյութում

ՀՀ առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ փոքրիկ Ռոբերտ Բաղդասարյանի հիվանդությունն անբուժելի է՝ ազդրոսկրի գլխիկի նեկրոզ: Նախարարությունը մի քանի անգամ աջակցություն ցուցաբերել է: Այս անգամ էլ կփորձենք աջակցել, բայց տիկնոջը բացատրել ենք, որ այդ հիվանդությունը չի բուժվում»: 
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Anonymous reader from far away says:

    It’s disappointing that leading specialists in the country are unaware of the latest medical evidence. The disease mentioned in this article is known as Avascular Necrosis of the Hip. It is treatable condition; hip replacement is one of the surgical procedures available to treat the condition, though there are more recent and advanced treatments as well. Dr. Gayane Avagyan perhaps could read the following article posted by Dr. Mark Katz, a fellow of the American Academy of Orthopaedic Surgeons:
    https://orthodoc.aaos.org/MarkKatzMD/AVNStrikesYoung.htm

    I wish the young boy best of luck, and I hope the family would find a knowledgable surgeon to advice them on this condition.

  2. Նելլի Բաբայան says:

    Հարգելի ընթերցող, շնորհակալություն նյութին արձագանքելու համար: Ես անպայման կփոխանցեմ դոկտոր Կացի` ձեր նշած հոդված էլեկտորնային հղումը առողջապահության նախարարության մասնագետին` Գայանե Ավագյանին

  3. gohar says:

    Shame,Shame, shame:(((((((((((((( gayane avagyan

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031