Այսօր մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՌԴ դեսպանատան մոտ՝ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարան բերելու, նրան նվաստացնելու համար:
Երիտասարդները ցուցապաստառներով փորձում էին կանգնել ուղիղ դեսպանատան առջեւ, սակայն ոստիկանները թույլ չէին տալիս՝ ասելով, որ հավաքվածները փակում են դեսպանատան մուտքը, փակում են մայթը, փակում են փողոցը:
Մի քանի զգուշացումներից հետո կրքերը թեժացան եւ ոստիկաններից մեկը ցուցապաստառով ակտիվիստի մեջքից սկսեց հրել նրան՝ դեպի մայթ: Ոստիկանն ասում էր, որ հավաքվածները սադրում են. «Պետք չի սադրանքներ անել: Գնացեք ձեր ակցիան արեք, մենք չենք խոչընդոտում»:
Այնուամենայնիվ, ոստիկանները թելադրում էին, թե ակցիայի մասնակիցները հատկապես որ մայթի, որ կողմում կանգնեն: Բանավեճին միջամտեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը. «Հազար ներողություն, ոչ մի օրենք այստեղ չի խախտվել: Սա Խաղաղ հավաքների մասին ՀՀ օրենքով նախատեսված ինքնաբուխ հավաք է, եւ որեւէ օրենք չի խախտվում»: Ոստիկանները բացատրեցին, թե՝ «մեր ասածն այն է, որ այնտեղ ավելի հարմար է»: Ավետիք Իշխանյանը չհամաձայնեց. «Մենք ենք որոշում, թե մեզ համար որտեղ է ավելի հարմար: Ինքնաբուխ հավաքից երթեւեկության խոչընդոտ էլ կարող է լինել: Դա օրինական է: Հայաստանի օրենքը կարդացեք»:
Կարդացեք նաև
Ոստիկաններն անցան «ընգեր, մի մետր էս կողմ կանգնի» միջոցներին, բայց ակտիվիստները տեղի չտվեցին՝ ասելով, որ իրականացնում են հավաք անցկացնելու իրենց սահմանադրական իրավունքը: Ոստիկանը սկսեց սպառնալ, որ կանգնեք, հետո կտեսնեք ոստիկանությունն ինչ կանի: Ոստիկանին ուղղված մեր հարցին՝ այսինքն տուգանելո՞ւ եք՝ Ավետիք Իշխանյանը պատասխանեց, որ իրավունք չունեն տուգանել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Եվս մի ՎԱՌ ապացույց,որ ռուսաստանը ՄԻՇՏ եղել ու մնալու է ֆեոդալական դիկտատուրա: Եվս մի ՎԱՌ ապացույց,որ ռուսաստանը հայի բարեկամը ՉԷ. ու երբեք սկի չի էլ եղել:
Նույնիսկ ռուսաստանում հարյուրավոր կյանքեր խլած իսլամական տեռորիստներին ռուսական դատարանում ԱՅՍՊԵՍ չեն նվաստացրել: «Եվրասիական միության» ու «ՀԱՊԿ-ի» գարշահոտության նախաբանը:
ՀԳ. Հայաստանի «ոչ ՎԱԽԿՈՏ» նախագահն ու «ոչ ՎԱԽԿՈՏ» արտ.գործ. նախարարը: