Բելառուսական տրակտորներ արտադրող «Բոբրույսկի» գործարանը դատի է տվել Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանին, քանի որ վերջինս այդպես էլ չվճարեց Հայաստան բերած բելառուսական տրակտորների դիմաց: Այս մասին 1in.am-ի հետ զրույցում ասել է գործարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վասիլի Վիլենինովիչը:
Նրա խոսքով` Վարդան Կարապետյանն այդպես էլ չվճարեց գումարն ամբողջությամբ, ինչի պատճառով գործարանը որոշել է նրան դատի տալ: Իսկ թե երբ կլինի առաջին դատական նիստը, Վ. Վիլենինովիչը դժվարացավ պատասխանել:
Մանրամանսերը՝ «Առաջին լրատվական»-ի կայքում