Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 12-13-ին պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում, տեղեկացնում է lragir.am-ը՝ հղում կատարելով ադրբեջանական salamnews.org կայքին:
Ըստ ադրբեջանական կայքի դիվանագիտական աղբյուրի՝ այցի ընթացքում քննարկվելու են համագործակցության վերաբերյալ հարցեր, ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր, որոնք, մասնավորապես, վերաբերելու են նավթագազային ոլորտին: