Համաշխարհային ուսանողական խաղերը Հայաստանի համար ավարտվեցին հունահռոմեական ըմբիշ, 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի նվաճած արծաթե մեդալով:
Գյումրեցի ըմբիշը քիչ առաջ Կազանի «Ակ բարս» մարզահամալիրում ուսանողական խաղերի եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկիտա Մելնիկովին` բավարարվելով երկրորդ մրցանակային տեղով: Դա Հայաստանի 5-րդ արծաթե մեդալն էր Թաթարստանի մայրաքաղքում եւ 10-րդը` ընդհանուր թիմային հաշվարկում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ