Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողը մեղադրվում է նախկին կնոջ կողմից դանակահարվելու մասին սուտ մատնության մեջ

Հուլիս 16,2013 20:11

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Իջեւան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Էդգար Չիբուխչյանի դատավարությունը: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի, պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող Էդգար Չիբուխչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, 2013թ. հունվարի 26-ին ոստիկանության Իջեւանի բաժնում հանցագործության մասին  հաղորդմամբ սուտ մատնություն է կատարել, թե իբր նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում իր նախկին կինն անհիմն վիճաբանության մեջ է մտել իր հետ եւ ձեռքի խոհանոցային դանակով հարվածել աջ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Նախկինում  չդատված է. Չիբուխչյանի նկատմամբ  խափանման միջոց է  ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով («Սուտ մատնությունը»):

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031