«Դիմում եմ Ռուսաստանի իմ գործընկերներին՝ Պուտինի իշխանության պրոպագանդան սպասարկող լրագրողներին, որոնք ուղղակի գրեցին, որ մարդը ծանր հոգեվիճակում գտնված լինելով՝ բառաչում է: Բառաչում են իրենք, թեկուզ նրանց բառաչը խոսքերով է արտահայտված, նման լկտի հոդվածներով »,- այսօր ՌԴ դեսպանատան մոտ այսպես իր բողոքն էր արտահայտում լրագրող Գայանե Առուստամյանը:
Դեսպանատան մոտ ցույց էր կազմակերպվել հայ վարրոդ, ՌԴ-ում 18 անձանց մահվան պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանին ստորացնելու համար:
Գայանե Առուստամյանը բողոքի ակցիային մասնակցելու էր եկել դիմակով: Նա ասաց, որ չնայած սիրտը խառնում է ՌԴ-ի «պուտինյան այդ ռեժիմից», բայց դիմակը կրում է ոչ թե սրտխառնոցի, այլ ատամնացավի համար:
Գայանե Առուստամյանի խոսքերով՝ «ՀՀ քաղաքացին, որը ծանր կյանքից, դժվար պայմաններից, այն էլ՝ ՌԴ-ի մեղքով, որը իր ռազմավարական գործընկերոջը պարտքի դիմաց ուղղակի թալանել է, մսխել է ամբողջ գույքը, մեր քաղաքացուն նրանք ուղղակի լկտի ծանակի են ենթարկում: Ես ուղղակի պահանջում եմ ընդամենը, որպեսզի մեր քաղաքացու, որեւէ քաղաքացու իրավունքները ՌԴ-ի՝ Ստալինի իրավահաջորդ Պուտինի ռեժիմը չհամարձակվի ոտնահարել»:
Կարդացեք նաև
Գայանե Առուստամյանը նաեւ նշեց, որ մեր իշխանությունների գործը սթափ դատելն է. «Գոյություն ունեն իրավական նորմեր, միջպետական համաձայնագրեր, որոնք կարգավորում են նման դեպքերը: Մեր երկրի իշխանությունները ինչպես կոչ են արել սթափ դատել, մենք միանալով նրանց աթափության կոչին, իրենց ենք դիմում՝ տիրություն արեք մեր երկրի քաղաքացուն եւ պահանջեք, որպեսզի նրան այնտեղից արտահանձնեն հայրենիք: Մարդը տեռորիստ չէ, նույն դժբախտության զոհն է: Նա կարող էր ինքն էլ զոհվել: Նախաքննությունը շարունակվում է, իսկ Ռուսաստանը հայտարարում է իրեն մեղավոր՝ խախտելով անմեղության կանխավարկածը: Միգուցե նրա մեքենան անսարք է եղել: Եթե անգամ դժբախտ պատահար է եղել եւ վթար է եղել, դատում են նորմալ օրենքներով, ոչ թե դատապարտում եւ դատափետում են՝ որպես տեռորիստի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հարգելի Հռիփսիմե կարդա,խնդրում եմ, հոդվածիդ երկրորդ պարբերությունը և եթե դժվար չէ,հայտնիր,այն քեզ դուր է գալիս?:
Ռուսաստանը դարեր շարունակ եղել է ու այսօր էլ մնում է համաշխարհային քաղաքակրթության արգելակ: Արժեքներից զուրկ, ինքնասիրահարված մեծաքանակ ժողովուրդը դատապարտված լինելով հանդերձ իրական վտանգ է ներկայացնում այլ ժողովուրդների համար: Մեր բոլոր ողբերգությունները, այդ թվում և ցեղասպանությունը, ռուսական կայսերապաշտական խարդավանքների արդյունք են եղել, ինչը շարունակվում է և այսօր: Որքան շուտ ոչ ասենք ռուսին, այնքան շուտ կլուծենք մեր անվտանգության խնդիրը: Դրա համար համաժողովրդական շարժում է պետք ծավալել:
Շնորհակալություն, անպայման կուղղեմ, ստացվել է:
Շնորհակալություն ուշադրության և լավ դաստիարակության համար: