Այսօր ՌԴ դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ակցիային մասնակցում էր Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Նշենք, որ բողոքի ակցիան ՌԴ-ում 18 անձանց մահվան պատճառ դարձած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին աջակցելու եւ ՀՀ քաղաքացուն արժանապատիվ չվերաբերվելու համար էր:
Ավետիք Իշխանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջին հերթին մարդիկ զայրացած են եւ ակցիայի միջոցով իրենց զգացմունքներն են արտահայտում. «Մենք այստեղ մեր արժանապատվությունն ենք փորձում պահել: Թե ինչ հետեւանքներ կունենա, այս զգացմունքային վիճակում մենք չենք էլ մտածում»:
Պարոն Իշխանյանը վստահեցրեց, որ իհարկե, իրավական հարթության մեջ էլ պետք է խնդիրը դիտարկել. «Լուրջ փաստաբան է պետք նրան տալ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ո՞րն էր ավելի վատ, որ նրան կանացի խալա՞թ էին հագցրել, թե՞ որ հարցաքննության համար շոկային վիճակից դուրս էին բերել դեղամիջոցներով՝ նա պատասխանեց. «Երկուսն էլ: Մեկը հակաիրավական գործողություն է, մյուսը՝ նվաստացուցիչ»:
Պարոն Իշխանյանը նաեւ ասաց, որ ՌԴ-ում դատավարությունից հետո միայն մեր իշխանությունները կարող են քայլեր ձեռնարկել՝ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման համար, եթե վերջինս մեղավոր ճանաչվի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հայ ազգը պետք է գիտակիցի արդեն , որ ժամանակն է համախմբվելու, մի միասնական ուժ դառնալու,որ մյուս ազգերն էլ մեզ հարգեն, մեզ հետ հաշվի նստեն, ոչ թե պարտադրեն իրենցը: մեր պահանջը պետք է լինի նրան արդարցնել, ոչ թե դատել: