Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրք-ադրբեջանական զորավարժանքները պարզապես համընկան դատախազի հայտարարության հետ».թուրքագետ

Հուլիս 16,2013 18:10

«Թուրքական իշխանություններն անսպասելի հարված ստացան այնտեղից, որտեղից ամենաքիչն էին սպասում»,- այսօր այս մասին «Արմատ» ակումբում ասաց  թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը`խոսելով Աղվան Հովսեփյանի հայտարարության մասին:

Ըստ նրա` ներքաղաքական բարդ գործընթացներում հայտնված թուրքական իշխանությունների համար Հայաստանի գլխավոր դատախազի հայտարարությունը սառը ցնցուղի նման մի բան էր։ «Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունն ուշացած էր և ոչինչ չասող, որը պայմանավորված էր Հայաստանի գլխավոր դատախազի հայտարարության անսպասելի լինելու հետ, սակայն այս անգամ թուրքական ուղերձը շատ ավելի թույլ էր ու լղոզված, եթե համեմատենք նախորդների հետ»,- ասաց նա, հավելելով, որ սա բնական է, քանի որ մենք ունենք խնդիր, ունենք դատ` Հայոց ցեղասպանության հետ կապված, հետևաբար պետք է պատրաստ լինենք նաև հետևանքներին:

Թուրքագետը ճիշտ է համարում Ցեղասպանության փոխհատուցմանն առնչվող իրավական գործընթացի սկսումը, որին զուգահետ կշարունակվեն Ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքները։

Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժանքներին թուրքագետն ասաց. «Զորավարժությունները չեն լինում ինչ-որ բանից մեկ շաբաթ առաջ, ոչ էլ նույնիսկ մեկ ամիս առաջ: Թուրքիայում գոյություն ունեն զորավարժությունների անցկացման 5 տեսակ: Սա մտնում է օտար երկրների հետ համատեղ զորավարժության մեջ, որը նախատեսվում է իրականացնել շուրջ մեկ տարի առաջ և սա պարզապես համընկավ Աղվան Հովսեփյանի հայտարարության հետ: Թուրքական լրատվամիջոցներն առիթն օգտագործեցին և քարոզչամեքենայի միջոցով փորձեցին «վախեցնել» մեզ: Ոչինչ չասող, սովորական, շարքային զորավարժություններ են և սա կապել Աղվան Հովսեփյանի հայտարարության հետ, ուղղակի միամտություն է, պարզապես ժամանակահատվածը համընկավ»,-ասաց նա:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ես կասեմ ավելին՝, որ գլխավոր դատախազի ելույթը հիմնահատակ ջախջախեց թուրքերի ներքին,
    արտաքին և ռազմական ողջ պոտենցիալը առաջիկա տասնյակ տարիներում: Այսպիսի հզոր, և իր
    նախադեպը չունեցող մի քաղաքական հարձակում տեղի ունեցավ վերջին տարիներում, երկու երկրների միջև, երբ կողմերից մեկը՝ ֆուտբոլային դիվաբագիտության ժամանակ հայտնվեց ֆուտբոլի գնդակի դերում, բայց իրեն էշի տեղ դնելով, հիմար ձևացավ: Համոզված եմ, որ սա էլ հաջորդ օրինակն է:

  2. Tigran says:

    Քրիստինա ջան:
    Սերծ Սարգսյան. Իշխանության մեջ գտնվողը չի կարող տարածքային պահանջներ ներկայացնել որեւէ հարեւան երկրի: 10 րոպե հետո ես նրան աշխատանքից կազատեմ:
    Էտ 10 րոպեն հլա չանցավ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031