96 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ, հայաստանցի Արթուր Ալեքսանյանը շատ մոտ է կանգնած Հայաստանի թիմային հաշվարկին երկրորդ ոսկե մեդալը բերելուն:
Գյումրեցի մարզիկը Համաշխարհային ուսանողական խաղերի կիսաեզրափակչում 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ իրանցի մրցակցի նկատմամբ եւ մտնելով եզրափակիչ՝ Ունիվերսիադայի չեմպիոնի կոչման համար գոտեմարտելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկիտա Մելնիկովի հետ, որն իր հերթին առավելության էր հասել ադրբեջանցի Արազ Հասանովի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ