Լրահոս
Օրվա լրահոսը

DIY ակումբի հրկիզման գործով նիստը հետաձգվեց

Հուլիս 16,2013 16:55

IMG_2513Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, լսվեց DIY ակումբի հրկիզման գործը: Մեղադրվում է

Համբիկ Ռոբերտի Մկրտիչ Խաբազյանը, որը ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ, նախնական համաձայնության զալով եղբոր՝ Արամեհ Ռոբերտի Մկրտիչ Խաբազյանի հետ, Երեւան քաղաքի Ղ-Փարպեցի 14/11 հասցեում գործող «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ-ին պատկանող DIY ակումբը, հրկիզման եղանակով, 2012թ. մայիսի 8-ին, ժամը 4.00-ի սահմաններում, Արամեհ Ռոբերտի Մկրտիչ Խաբազյանի հետ ոտքով հարվածել եւ ակումբի մուտքի դռան ապակին կոտրելուց հետո, իրենց հետ նախապես տարայով բերված բենզինով դիտավորությամբ հրկիզել է ակումբը, ապա դիմել են փախուստի` «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 3.227.563 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այսօր կայացած դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալների պաշտպանը, փոխարենը` դիմում էր ուղարկել, խնդրելով դատական նիստը հետաձգել: Տուժողի ներկայացուցիչն ու մեղադրող կողմը չառարկեցին:

Դատարանը որոշեց նիստը հետաձգել:

Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 29 –ին, ժամը 10:00-ին:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031