Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական զինանշանով եւ «Հայաստան» գրությամբ վերնաշապիկ հայ վարորդին

Հուլիս 16,2013 16:11

 

«Շատ վիրավորական էր ինձ համար, երբ տղամարդուն կանացի հագուստով են որեւէ տեղ տանում, մանավանդ տանել դատարան, որոշեցի հյուպատոսին փոխանցել հայկական զինանշանով եւ «Հայաստան» գրառմամբ իմ անձնական շապիկը, բայց հյուպատոսը չուզեց հանդիպել»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց այսօր վաղ առավոտից բողոքի ցույց իրականացնող գյումրեցի ակտիվիստ Արսեն Վարդանյանը: Նա եւ մի խումբ երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ դատապարտում են ՌԴ-ում հայ վարորդ, ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ռուսական կողմի ցուցաբերած վերաբերմունքը եւ այսօր որոշել են իրենց բողոքն արտահայտել Գյումրիում ՌԴ հյուպատոսի մոտ: Վասիլի Կորչմարի հետ հանդիպում են պահանջել նրանից պարզելու համար, թե իրենց երկրում միշտ են որպես պատժի տարբերակ կիրառում այն, ինչ երեկ արեցին: Վասելի Կորչմարը հրաժարվել է հանդիպել ակտիվիստների հետ, հյուպատոսարանի մամուլի քարտուղարը փոխանցել է, թե դա հյուպատոսարանի գործառույթների մեջ չի մտնում:

Հյուպատոսարանի մամուլի քարտուղար Հեղինե Մելիքյանը նշել է, թե բոլոր հարցերով պետք է դիմել Երեւան՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանին:

«Մարդը ուզում է իր վերնաշապիկը փոխանցել մեր ձերբակալված համերկրացուն, որին կանացի խալաթ են հագցրել, մենք մեր բողոքի ակցիան ենք իրականացնում եւ ուզում էինք հյուպատոսի միջոցով փոխանցել շապիկը, եւ իրենց պատասխանը եղավ այն, որ նա մեզ չի ընդունում: Սա ուղղակի ապուշություն է, իսկ եթե սրա տակ քաղաքական ենթատեքստ կա, էս հարցը պետք է մեր իշխանավորներին ուղղենք ու պահանջենք պարզաբանում, թե ինչ է նշանակում երկրի քաղաքացուն, անկախ նրա կատարած հանցագործությունից ձեվից, նրա հետ էդպես վարվել, կարո՞ղ է մանյակ է, այո՛, դեպք է տեղի ունեցել, ողբերգություն է, մենք էլ ենք ցավակցում զոհվածների ընտանիքներին, բայց մարդուն խալա՞թ հագցնել, էն էլ մարդ, որը նեղ տարիներին, երբ շատ իշխանավորներ իրենց համար ազատ ման էին գալիս, ինքը մեր երկրի համար Արցախում պատերազմում էր»,- նշել է Կարեն Պետրոսյանը:

Հերմինե Մկրտչյան

Ֆոտոշարքը՝ Տ.Գասաբյանի

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Arthur says:

    Ապրես Արսեն ջան:Քո տեսակն է միշտ պահել մեր ազգի պատիվը:

    • Արսեն Վարդանյան Շիրակի բազե says:

      ՌԴ հյուպատոսարանի դիմաց իմ ընկերների հետ արել եմ այն, ինչ արժանապատիվ եմ գտել անել ՀՀ Սահմանադրության եւ Հ. Հարությունյանի անունից: Հայաստան գրառումով եւ զինանշանի տեսքով շապիկս խորհրդանշում է իմ պատրաստակամությունը սեփական երկրի քաղաքացիների շահերի պաշտպանության գործում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031