Հայաստանցի 96 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ, Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Կազանում րոպեներ առաջ երկրորդ «չոր» հաշվով հաղթանակը տարավ: Այս անգամ նա նույն՝ 4:0 հաշվով պարտության մատնեց լիտվացի Վիլիուս Լաուրինայտիսին եւ մտավ կիսաեզրափակիչ, որտեղ գոտեմարտելու է Իրանի ներկայացուցիչ Մահդի Ալյարիֆեիզաբադիի հետ: Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Նիկիտա Մելնիկովը (Ռուսաստան) եւ Արազ Հասանովը (Ադրբեջան):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ